Էբոլա
From Wikipedia, the free encyclopedia
Վիրուս Էբոլա կամ պարզապես Էբոլա[1][2][3], Ebolavirus ցեղի ընդհանուր անվանումն է, որը պատկանում է ֆիլովիրուսների ընտանիքին և բարձրագույն պրիմատների մոտ առաջացնում է Էբոլայի հեմոռագիկ տենդ հիվանդությունը։
Էբոլա | |
Էբոլա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Orthornavirae |
Տիպ/Բաժին | Negarnaviricota |
Ենթատիպ | Haploviricotina |
Դաս | Monjiviricetes |
Կարգ | Mononegavirales |
Ընտանիք | Filoviridae |
Ցեղ | Ebolavirus |
Տեսակ | Էբոլա (O. zairense) |
Միջազգային անվանում | |
Orthoebolavirus zairense |
Էբոլայի ձևաբանական հատկանիշները նման են մարբուրգյան վիրուսին, որը նույնպես պատկանում է ֆիլովիրուսների ընտանիքին և առաջացնում է նման հիվանդություն։ 1976 թվականին նկարագրվելուց ի վեր էբոլա վիրուսը պատճառ է դարձել մի քանի հայտնի[4] խոշոր համաճարակների։ Վիրուսը առանձնացվել է Զաիրի Էբոլա գետի տարածքում որից էլ վիրուսը ստացել էր իր անվանումը։ Հիվանդության մահացության աստիճանը վիրուսի առկայության պատճառով չափազանց բարձր է, որոշ բռնկումների ժամանակ այն հասել է 90%-ի[5]։