Միջազգային պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային պայմանագիր, համաձայնություններ միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով դրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները[1]։ Այսինքն, պայմանագրի օրինականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ[2]։