![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/%25D0%259D%25D0%25B0%25D0%25B7%25D0%25B0%25D1%2580%25D0%25B1%25D0%25B0%25D0%25B5%25D0%25B2_%25D0%2595%25D0%2590%25D0%25AD%25D0%25A1_%2528cropped%2529.jpg/640px-%25D0%259D%25D0%25B0%25D0%25B7%25D0%25B0%25D1%2580%25D0%25B1%25D0%25B0%25D0%25B5%25D0%25B2_%25D0%2595%25D0%2590%25D0%25AD%25D0%25A1_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Նուրսուլթան Նազարբաև
From Wikipedia, the free encyclopedia
Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաև (ղազ.՝ Нұрсұлтан Әбішұлы Назарбаев, հուլիսի 6, 1940(1940-07-06)[1][2][3], Շամալգան, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ պետական և քաղաքական գործիչ, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի մարտի 19-ը[14], Ղազախական ԽՍՀ նախագահ (1990-1991), Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1984-1989), 1989-1991 թվականներին Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1990-1991 թվականներին ԽՄԿԿ կոմկուսի քաղբյուրոյի անդամ։ «Ազգի առաջնորդ» տիտղոսի պաշտոնական կրող։ 2015 թվականի ապրիլին վաղաժամկետ նախագահական ընտրություններում վերընտրվել է 5-րդ անգամ՝ պաշտոնական տվյալներով հավաքելով 97,75% ձայն։ Հետխորհրդային պետություններում ռեկորդակիր է իշխանության գլուխ կանգնելու տևողությամբ (1989 թվականի հունիսի 22-ից հանդիսանում է հանրապետության առաջին դեմքը)։
Նուրսուլթան Նազարբաև | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նուր Օտան |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր (1992) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ և աթեիզմ |
Ծննդյան օր | հուլիսի 6, 1940(1940-07-06)[1][2][3] (83 տարեկան) |
Ծննդավայր | Շամալգան, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Սառա Նազարբաևա |
Զավակներ | Դարիգա Նազարբաևա, Դինարա Կուլիբաևա և Aliya Nazarbayeva? |
Կայք՝ | akorda.kz |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |