Պատերազմի արվեստը
From Wikipedia, the free encyclopedia
«Պատերազմի արվեստը», չինացի ստրատեգ Սուն Ցզիին (չինարեն՝ 孫子兵法, փինյին՝ Sūnzĭ bīngfǎ) վերագրվող ամենանշանավոր հին չինական տրակտատ, որը նվիրված է ռազմական մարտավարությանը և քաղաքականությանը։ Կազված է 13 գլխից յուրաքանչյուրն անդրադառնում է պատերազմ վարելու քաղաքականությանը, տարբեր իրավիճակներին և դրանց կիրառությանը ռազմական մարտավարության և ռազմավարության մեջ։ Գրեթե 1500 տարի շարունակ այն եղել է առաջավոր աղբյուր, որը 1080 թվականին ներառվել է Սուն դինաստիայի կայսր Շենցզունի «Յոթ ռազմական դասական տեքստերի» ցանկում։ «Պատերազմի արվեստը» շարունակում է մնալ ամենաազդեցիկ մարտավարական տեքստն Արևելյան Ասիայում[2]։ Այն մեծ ազդեցություն է ունեցել արևելյան և արևմտյան ռազմական մտածողության, գործարարական ռազմավարության և իրավական մարտավարության վրա։
Պատերազմի արվեստը չինարեն՝ 孫子兵法 | |
---|---|
Հեղինակ | Սուն Ցզի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | տնտեսագիտություն[1], տրակտատ և treatise on war? |
Թեմա | Ռազմարվեստ (ռազմական արվեստ) |
Բնօրինակ լեզու | դասական չինարեն |
Շարք | Seven Military Classics? |
Երկիր | Չինաստան |
Վիքիքաղվածք | Պատերազմի արվեստը |
The Art of War by Sun Tzu Վիքիպահեստում |
Գիրքն առաջին անգամ թարգմանվել է ֆրանսերեն և հրատարակվել 1772 թվականին (վերահրատարակվել՝ 1782 թվականին) ճիզվիտ Ջան Ժոզեֆ Մարի Ամիոտի կողմից, իսկ անգլերեն մասնակի թարգմանությունը 1905 թվականին կատարվել է բրիտանացի սպա Էվերարդ Ֆերգյուսոն Քալթրոփի կողմից և կոչվել «Պատերազմի գիրք»։ Ծանոթագրություններով առաջին անգլերեն թարգմանությունը կատարվել և հրատարակվել է Լիոնել Գայլսի կողմից 1910 թվականին[3]։ Աշխատությունը ներշնչել է բազմաթիվ ռազմական և քաղաքական գործիչների, ինչպիսիք են Մաո Ցզեդունը, Վո Նգուեն Զիապը և Նորման Շվարցկոպֆը և այլք։