Ռևմատոիդ արթրիտ
From Wikipedia, the free encyclopedia
Ռևմատոիդ արթրիտ (ՌԱ) երկարաժամկետ աուտոիմուն հիվանդություն, որն առաջին հերթին ախտահարում է հոդերը[1]։ Դրանք դառնում են տաք, այտուցված և ցավոտ[1]։ Ցավն ու կարկամությունը հանգստի ընթացքում ավելի են արտահայտվում[1]։ Ավելի հաճախ պրոցեսում դաստակն ու մատերն են ընդգրկվում և հատկանշական է, որ հոդերն երկու կողմից հավասարաչափ են ընդգրկվում[1]։ Հիվանդությունը մարմնի տարբեր մասերը ևս կարող է ախտահարել[1]։ Դա կարող է արտահայտվել էրիթրոցիտների քանակի նվազմամբ, թոքերի և սրտի ախտահարումով[2]։ Տենդ ու էներգիայի նվազում ևս կարող է լինել[1]։ Հաճախ ախտանիշները շաբաթների և ամիսների ընթացքում են ի հայտ գալիս[3]։
Ռևմատոիդ արթրիտ | |
---|---|
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | ոսկրամկանային երկրորդային քրոնիկական ցավ |
Վնասում է | Հոդ, Ձուսպաթաղանթ, թոքեր, Թոքամիզ, պերիկարդ, երիկամ, մաշկ և sclera? |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա և Իմունոլոգիա |
Rheumatoid arthritis Վիքիպահեստում |
Քանի դեռ ՌԱ–ի պատճառը հստակ հայտնի չէ, կարծիք կա, որ այն ներառում է ժառանգական ու միջավայրային գործոնները[1]։ ՌԱ-ի հիմքում ընկած է հոդերի վրա իմունային համակարգի հարձակման մեխանիզմը[1]։ Դա հոդապարկի բորբոքման է բերում[1]։ ՌԱ-ը նաև ոսկրներն ու աճառներն է ախտահարում։ Ախտորոշումն ախտանիշների հիման վրա է իրականացվում[3]։ Ճառագայթային և լաբորատոր հետազոտությունները կարող են նմանատիպ ախտանիշներ ունեցող այլ հիվանդությունները հաստատել կամ բացառել[1]։ Այդ հիվանդություններից են Համակարգային կարմիր գայլախտը, պսորատիկ արթրիտը և ֆիբրոմիալգիան[3]։
Բուժման նպատակը ցավի անցկացումը, բորբոքման նվազեցումն ու մարդու ինքնազգացողության բարելավումն է[4]։ Դրան կարող են նպաստել բալանսավորված հանգիստն ու վարժությունները, շինաներն ու բրեկեյտները և այլ օժանդակ միջոցներ[1]։ Հաճախ օգտագործվում են ստերոիդները, ՈՍՀԲԴ–ները, ցավի դեմ կիրառվող դեղորայքը[1]։ Այնպիսի Բազիսային հակաբորբոքային պրեպարատներ (DMARD), ինչպիսիք են հիդրոքսիքլորոխինն ու մետոտրեքսատը կարող են կիրառվել հիվանդության դանդաղ պրոգրես ունենալու համար[1]։ Կենսաբանական Բազիսային հակաբորբոքային պրեպարատները կարող են օգտագործվել այն դեպքում, երբ բուժման մյուս մեթոդներն արդյունավետ չեն[5]։ Այնուամենայնիվ, դրանք կարող են ավելի արտահայտված կողմնակի ազդեցություններ ունենալ[6]։ Որոշ դեպքերում հոդերի վրա իրականացվող վիրահատական միջամտությունները՝ վերականգնում, դրանց արհեստականորեն անշարժացումը կամ արթրոպլաստիկան կարող են օգտակար լինել[1]։ Շատ այընտրանքային բուժման մեթոդներ, սակայն ապացուցված չեն[7][8]։
2015 թվականի տվյալներով ՌԱ-ով հիվանդ են մոտ 24.5 միլիոն մարդ[9]։ Զարգացող աշխարհի հասուն մարդկանց 0.5-1%-ի, նույնն է, թե 100.000-ից 5-50-ի մոտ, ամեն տարի ՌԱ է զարգանում[10]։ Միջին տարիքի կանայք 2.5 անգամ ավելի հաճախ են հիավանդանում, քան տղամարդիկ[1]։ 2013 թվականին գրանցվել է 38.000 մահ այն դեպքում, երբ 1990 թվականին այն կազմել է 28.000 դեպք[11]։ ՌԱ–ն 1800 թվականին Փարիզում առաջին անգամ բժիշկ Ավգաուստին Հակոբ Լանդրե-Բեուվիսն (1772–1840թթ․) է նկարագրել[12]։ Ռևմատոիդ արթրիտ տերմինը հունարենից թարգմանաբար վնասված և այտուցված կապաններ է նշանակում[13]։