Ֆաշիստական վարչակարգն Իտալիայում
From Wikipedia, the free encyclopedia
Իտալական ֆաշիզմ (իտալ.՝ fascismo italiano), նաև հայտնի որպես Դասական ֆաշիզմ կամ պարզապես Ֆաշիզմ, առաջին ֆաշիստական գաղափարախոսությունը, որը Իտալիայում զարգացրեցին Ջիովանի Ջենտիլեն և Բենիտո Մուսոլինին։ Գաղափարախոսությունը կապված է Բենիտո Մուսոլինիի ղեկավարած երկու կուսակցությունների հետ՝ Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցությունը (ԱՖԿ), որը ղեկավարեց Իտալիայի թագավորությունը 1922-ից 1943 թվականները և Հանրապետական ֆաշիստական կուսակցությունը, որը ղեկավարեց Իտալիայի սոցիալիստական հանրապետությունը 1943-ից 1945 թվականներին։ Իտալական ֆաշիզմը նաև կապված է հետպատերազմական Իտալական սոցիալիստական շարժման հետ և նմանատիպ իտալական նեոֆաշիստական շարժումների հետ։
Հին աշխարհ | |
---|---|
Նախապատմական Իտալիա | |
Էտրուսկներ (մ.թ.ա. 12-6-րդ դարեր) | |
Մեծ Հունաստան (մ.թ.ա. 12-6-րդ դարեր) | |
Հին Հռոմ (մ.թ.ա. 8-րդ դար - մ.թ. 5-րդ դար) | |
Իտալիան օստգոթերից տիրապետության տակ (5-6-րդ դարեր) | |
Միջին դարեր | |
Միջնադարյան Իտալիա | |
Իտալիան Բյուզանդիայի տիրապետության տակ (6-8-րդ դարեր) | |
Լանգոբարդական թագավորություն (6-8-րդ դարեր) | |
Իտալիայի միջնադարյան թագավորություն | |
Իսլամը և նորմանները Հարավային Իտալիայում | |
Ծովային հանրապետություններ և Իտալիայի քաղաք-պետություններ | |
Նոր ժամանակներ | |
Իտալական վերածնունդ (14-16-րդ դարեր) | |
Իտալական պատերազմներ (1494-1559) | |
Իտալիան նոր ժամանակներում (1559-1814) | |
Ռիսորջիմենտո (1815-1861) | |
Ժամանակակից պատմություն | |
Իտալիայի թագավորություն (1861-1945) | |
Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918) | |
Ֆաշիզմ և գաղութային կայսրություն (1918-1945) | |
Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմում (1940-1945) | |
Իտալիայի նորագույն պատմություն (1945-այժմ) | |
Կապարային տարիներ (1970-ականներ - 1980-ականներ) | |
Առանձին թեմաներ | |
Իտալիայի պատմական պետություններ | |
Իտալիայի ռազմական պատմություն | |
Իտալիայի տնտեսական պատմություն | |
Իտալիայի ընտրական իրավունքի պատմություն | |
Իտալիայի նորաձևության պատմություն | |
Իտալիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն | |
Իտալիայի երկաթուղային տրանսպորտի պատմություն | |
Իտալիայում փողերի պատմություն | |
Իտալիայում երաժշտության պատմություն | |
Իտալիայի պորտալ |
Իտալական ֆաշիզմի արմատները գալիս են Իտալական ազգայանականությունից, նացիոնալ սիդիկալիզմից, հեղափոխական ազգայնականությունից և իտալական տարածքների ընդարձակման գաղափարից, ինչն իտալական ֆաշիստներն անհրաժեշտ էին համարում իրենց գերակայությունը ամրապնդելու համար[1]։ Իտալական ֆաշիսները նաև համարում էին, որ ժամանակակից Իտալիան Հին Հռոմի իրավահաջորդն է և նրանք իրավունք ունեին ստեղծել Կայսերական Իտալիա և վերահսկողության տակ առնեն ամբողջ Միջերկրական ծովը[2]։
Իտալական ֆաշիզմը հիմնեց կորպորատիստ տնտեսական համակարգ, որտեղ գործատուն և աշխատողները սերտորեն կապված էին որպես ազգային արտադրողներ և ընդհանուր աշխատում էին երկրի տնտեսական քաղաքականության շրջանակներում[3]։ Այս տնտեսական համակարգը կոչված էր լուծելու դասային հակամարտությունները՝ դասերի միավորման շնորհիվ[4]։
Իտալական ֆաշիզմն ընդդիմանում էր ազատականությանը, հատկապես դասական ազատականությանը, որը ֆաշիստ առաջոներները անվանում էին «անհատականության տապալում»[5][6]։ Ֆաշիզմը ընդդիմանում էր նաև սոցիալիզմին քանի որը վերջինս չէր ընդունում ազգայնականությունը[7], ինպես նաև ընդդիմանում էր ավանդական պահպանողականությունը ըստ Ժոզեֆ դը Մեստրի գաղափարախոսության[8]։ Համարվում էր որ Իտալական ֆաշիզմի հաջողությունը կախված է ավանդույթների զարգացմամբ[9]։
Սկզբնական շրջանում շատ իտալացի ֆաշիստներ ընդդիմանում էին Նացիզմին, քանի որ ֆաշիզմն Իտալիայում չէր աջակցում նորդիսիզմին և սկզբնական շրջանում չէր աջակցում հակասեմականությանը որպես Նացիստական գաղափարախոսություն, չնայած շատ ֆաշիստներ ունեին ռասիստական գաղափարներ և արմատական քաղաքականություն էին վարում Իտալիայում ֆաշիստների կառավարման սկզբից։ Քանի որ Ֆաշիստական Իտալիան և Նացիստական Գերմանիան քաղաքականապես մտերմացան 1930-ական թվականների երկրորդ կեսից, իտալական օրենքները և քաղաքականությունը դարձավ ավելի հակասեմական Նացիստական Գերմանիայի ճնշման ներքո (անգամ, եթե օրենքները չէին ընդունվում Իտալիայի հանրության կողմից։ Երբ ֆաշիստները իշխանություն էին Իտալիայում, ճնշումների ենթարկվեցին որոշ լեզվական փոքրամասնություններ[10][11]։