Աշուրբանիպալի գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Աշուրբանիպալի գրադարան, հին աշխարհից պահպանված խոշորագույն գրադարանը, հայտնի բոլոր գրադարաններից հնագույնը։ Ձևավորվել է 25 տարվա ընթացքում Ասորեստանի Նինվե մայրաքաղաքում Աշուրբանիպալ արքայի հրամանով (մ.թ.ա. 7-րդ դար)։ Ծառայել է նաև որպես պետական արխիվ։ Արքայի մահից հետո ֆոնդերը ցրվել են տարբեր պալատներով։ Գրադարանը հայտնաբերվել է պատմական Նինվեի տարածքում` ներկայիս Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու[1][2]։ Հնագետների կողմից հայտնաբերված գրադարանը կազմված է 25.000 կավե սեպագիր աղյուսներից։ Գրադարանի հայտնաբերումը 19-րդ դարում մեծ նշանակություն է ունեցել Միջագետքի մշակույթն ուսումնասիրելու և սեպագրերը բացահայտելու հարցում։
Երկիր | Իրաք |
---|---|
Տեսակ | գրադարան և հավաքածու |
Տեղադրություն | Նինվե |
Անվանված է | Աշուրբանիպալ |
Հավաքածուներ | |
Չափ | 30 000 կավե սալիկներ |
Հին պարսկական և հայկական աղբյուրները վկայում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին, ոգեշնչվելով Աշուրբանիպալի գրադարանով, որոշել է հիմնադրել սեփական գրադարանը։ Նա մահացել է` առանց իրականացնելու իր մտադրությունը, սակայն նրա բարեկամ և հետևորդ Պտղոմեոս Լագոսը, փորձելով իրականություն դարձնել Ալեքսանդրի մտահղացումը, հետագայում հիմնում է Ալեքսանդրիայի գրադարանը[3]։