Լեյդենի համալսարանի գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Լեյդենի համալսարանի գրադարան (հոլ.՝ Universiteitsbibliotheek Leiden), 1575 թվականին Նիդերլանդների Լեյդեն քաղաքում հիմնադրված գրադարան։ Հանդիսանում է Եվրոպական մշակույթի զարգացման կարևոր վայր, դասվում է այն քիչ մշակութային կենտրոնների շարքին, որոնք ուղղորդել են զարգացմանն ու լուսավորության ժամանակ գիտելիք սփռել, ինչը պայմանավորված է եղել հատկապես բացառիկ աղբյուրների յուրահատուկ հավաքածուի և գիտնականների միաժամանակյա ներկայությամբ[2]։ Գրադարանի հավաքածուն ներառում է մոտ 5200000 միավոր, 1000000 էլեկտրոնային գրքեր, 20000 ընթացիկ պարբերական հրատարակություններ, 40000 էլեկտրոնային ամսագրեր, 60000 արևելյան և արևմտյան ձեռագրեր, 500000 նամակներ, 100000 քարտեզներ, 100000 տպագրություններ, 12000 նկարներ և 300.000 լուսանկարներ։ Գրադարանի կառավարման ներքո են գտնվում Ինդոնեզիայում և Կարիբյան տարածաշրջանում ամբողջ աշխարհի ամենամեծ հավաքածուները։ Լեյդենի համալսարանի գրադարանը Նիդեռլանդներում միակ ժառանգության կազմակերպությունն է, որի երկու փաստաթղթեր ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ռեգիստրում։
- "Est hic magna commoditas bibliothecae ut studiosi possint studere"
- «Գրադարանի մեծագույն առավելությունն այն է, որ սովորել ցանկացողները կարող են դա անել։»
Երկիր | Նիդերլանդներ[1] |
---|---|
Տեսակ | գրադարան և համալսարանի գրադարան |
Հիմնվել է | 1976[1] և 1982[1] |
Տեղադրություն | Լեյդեն[1] |
Հասցե | Witte Singel, Leiden[1] |
Այլ տվյալներ | |
Կայք | library.universiteitleiden.nl և bibliotheek.universiteitleiden.nl |