Լեռնադահուկային վերհան մեքենա
From Wikipedia, the free encyclopedia
Լեռնադահուկային վերհան մեքենա, տեխնիկական կառույց լեռնային վայրերում, նախատեսված լեռնադահուկային սպորտով և սնոուբորդով զբաղվողներին ներքև սահելու սկզբնակետին հասցնելու համար։ Օգտագործվում է նաև զբոսաշրջիկներին ներքև և վերև տեղափոխելու համար[1]։ Կան վերհան մեքենաների[2] երկու հիմնական տիպեր՝
- Օդային վերհան, որի օգնությամբ մարդիկ բարձրանում են խցիկում կամ նստարաններին նստած, կախված մալուխից, երկրի մակերևույթից բարձր։
- Վերգետնյա վերհան, որի օգնությամբ մարդկանց վերև բարձրանալը իրականացվում է առանց գետնից կտրվելու։