Կախեթի թագավորություն
վրացական պետություն / From Wikipedia, the free encyclopedia
Կախեթի թագավորություն (վրաց.՝ კახეთის სამეფო՝ կախեթիս սամեփո 1465-1762), միջնադարյան ավատատիրական պետություն Պատմական Վրաստանի արևելքում։ Որպես ինքնուրոյւն միավոր՝ ընդմիջումներով գոյատևել է ավելի քան մեկ հազարամյակ (637-1762)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թիանեթ, Գրեմի բերդ, Թելավ | |||
Մակերես | 20.000 կմ2 | |||
Լեզու | Վրացերեն, հայերեն | |||
Ազգություն | Վրացիներ, հայեր, հրեաներ | |||
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Խոսրովիանիներ, Դոնաուրիներ, Արևմանեներ, Բագրատիոնիներ | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն | ||||
- Տփղիսի ամիրայություն | 735-827 | |||
- Անկախ իշխանություն | 827-1010 | |||
- Վրաց թագավորություն | 1010-1490 | |||
- Ժամանակավոր անկախացում | 1245-1334 |
Հիմնադրումը կապված էր Վիրքի թագավորության փլուզման հետ։ Արքայական գահի ներկայացուցիչները՝ Խոսրովիանիները, 6-րդ դարի վերջերում առանձնանում են Արևելյան Վրաստանի լեռներում, և 7-րդ դարի առաջին կեսին, օգտվելով արաբական արշավանքներից, իրենց անկախ հայտարարում։
8-րդ դարի ընթացքում այն դառնում է Տփղիսի ամիրայության մասը, սակայն կարճ ժամանակ անց կրկին ինքնուրույնություն է ձեռք բերում։ Կախեթի գահին բազմում են վրացական Դոնաուր և Արևմանել տոհմերի ներկայացուցիչները, իսկ 11-րդ դարում՝ հայ Բագրատունիների Տաշիր-Ձորագետի ճյուղը՝ Կյուրիկյանները։
1108 թվականին Բագրատ III թագավորը հիմնադրում է Վրաց թագավորությունը, և վրացական հողերը միավորում մեկ պետության մեջ։ Կախեթի թագավորությունը դառնում է Վրաստանի մաս, սակայն 14-րդ դարում մոնղոլական արշավանքների արդյունքում դուրս է գալիս Թբիլիսիում նստող վրաց արքայի ղեկավարությունից։ 14-րդ դարում Վրաստանը վերստին միավորվում է։
1490 թվականին ավատատիրական մասնատվածության պայմաններում միացյալ վրացական թագավորությունը փլուզվում է 3 մասերի՝ Քարթլիի, Կախեթի և Իմերեթի թագավորություններ։ Գոյատևելով մոտ 3 դար՝ 1762 թվականին Կախեթը հարևան Քարթլիի հետ միավորվում է մեկ պետության մեջ։ Այդ ընթացքում երկրում իշխում էին Բագրատիոնիները։
19-րդ դարում թագավորության տարածքը նվաճվում է Ռուսական կայսրության կողմից։ 20-րդ դարում այն եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921), ապա՝ Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (1921-1990) մասը։ Այսօր այն անկախ Վրաստանի ու մասամբ Ադրբեջանի մաս է կազմում։ Վրաստանում վարչատարածքային միավորը կրում է թագավորության անունը՝ «Կախեթի մարզ» (վրաց.՝ კახეთის მხარე՝ կախեթիս մխարե)։