Լեզու
կամայական ազդանշանների՝ օրինակ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու հ / From Wikipedia, the free encyclopedia
Լեզու, կամայական ազդանշանների, օրինակ, ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է, որն օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեզու (այլ կիրառումներ)
Լեզու | |
---|---|
Տեսակ | Ընդունակություններ |
Ենթադաս | լանգոիդ |
Մասն է | շփում |
Վիքիքաղվածք | Լեզու |
Language Վիքիպահեստում |
Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց։ Ինչպես ամեն մի գիտություն, այնպես էլ լեզուն ունի մակարդակներ։ Մենք մեր մտքերը հաղորդում ենք խոսքի միջոցով, որը լինում է բանավոր և գրավոր։ Բանավոր խոսքը մենք ասում և լսում ենք, իսկ գրավոր խոսքի միջոցով մենք գրում և կարդում ենք։ Խոսքը կազմված է մտքերից, այսինքն՝ նախադասություններից, նախադասությունները՝ բառակապակցություններից և բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից։ Հետևաբար ամենացածր մակարդակը լեզուն ուսումնասիրող առարկայի մեջ հնչյունաբանությունն է, հաջորդ մակարդակը բառագիտությունն է, որն ուսումնասիրում է բառերի կազմությունը, իմաստը և ծագումնաբանությունը։ Հաջորդ մակարդակը քերականությունն է իր երկու բաժիններով՝ ձևաբանություն և շարահյուսություն։ Ձևաբանությունը ուսումնասիրում է բառերի ձևերն ու ձևափոխությունները, իսկ շարահյուսությունը բառակապակցություններն ու նախադասություննրը։ Ոճաբանությունը լեզվի մի բաժին է, որն ուսումնասիրում է խոսքի դրսևորման տարբեր ձևերը։