Կառլսոն
From Wikipedia, the free encyclopedia
Կառլսոն (շվեդ.՝ Karlsson), գրական հայտնի կերպար՝ ստեղծված շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կողմից։ Կառլսոնն ապրում է Ստոկհոլմի Վասաստան շրջանի բազմաբնակարան շենքի տանիքի փոքրիկ տնակում։ Կառլսոնի լավագույն ընկերը յոթնամյա (Կառլսոնի հետ ծանոթության պահին) Սվանտեն է՝ Սվանտեսոն ընտանիքի փոքր տղան, որին կոչում էին Մանչուկ մականունով (բնօրինակում Lillebror՝ Եղբայրիկ, Ապերիկ[1], Փոքրիկ եղբայր)։
Արագ փաստեր Կառլսոն, Տեսակ ...
Կառլսոն | |
---|---|
Տեսակ | գրական հերոս, գեղարվեստական անձ և անիմացիոն կերպար |
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
Ներկայացված է | Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը, Կառլսոնը, որն ապրում է տանիքում, վերադարձավ, Karlsson is Sneaking Around Again?, Karlsson on the Roof?, Karlsson på taket?, Փոքրիկն ու Կառլսոնը և Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը (ներկայացում) |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Բնակության վայր | Ստոկհոլմ և Տանիք |
Դերը կատարել են | Վասիլի Լիվանով |
Վիքիքաղվածք | Կառլսոն |
Karlsson-on-the-Roof Վիքիպահեստում |
Փակել
Նկարագրված է հետևյալ եռագրությունում.
- «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում» (1955)
- «Կառլսոնը, որն ապրում է տանիքում, վերադառնում է» (1962)
- «Կառլսոնը, որն ապրում էր տանիքում, կրկին չարաճճիություն է անում» (1968)։
Կառլսոնի մասին բոլոր երեք գրքերը նկարազարդել է էստոնական ծագմամբ շվեդ նկարչուհի Իլոն Վիկլանդը։ Հենց նրա նկարազարդումներն են հայտնի ամբողջ աշխարհում։