Կլիմայի փոփոխության տնտեսական հետևանքներ
From Wikipedia, the free encyclopedia
Կլիմայի փոփոխության տնտեսական հետևանքներ, 21-րդ դարում կլիմայական փոփոխություններով պայմանավորված գլոբալ տաքացման տնտեսական հետևանքների գնահատականներ։
Հաշվի առնելով տնտեսական կանխատեսման մեթոդների առանձնահատկությունները՝ 21–րդ դարի գլոբալ տաքացման տնտեսական գնահատականները խիստ տարբերվում են։ Մի շարք վերլուծություններ, որոնցից է «Սթերնի գրախոսականը» (Stern Review), որը ներկայացվել է Բրիտանական կառավարությանը, կանխատեսել են համաշխարհային համախառն ներքին արդյունքի մի քանի տոկոսով նվազում՝ պայմանավորված կլիմայի փոփոխության հետ կապված ծախսերով, ինչպիսիք են ծայրահեղ եղանակային երևույթների հետևանքների վերացումը, օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման պատճառով ցածրադիր վայրերում տարածքների շահագործման ապահովումը։ Կլիմայի փոփոխության հետևանքների վերաբերյալ տնտեսագիտական այլ հետազոտություններում, որտեղ գնահատվում են տվյալ հարցի բոլոր ասպեկտները, ներկայացված են ինչպես համանման, այնպես էլ հակադիր արդյունքներ, չնայած, որ հարցը նախկինի նման քննարկման առարկա է[1]։