Նիկոլաս Սթերն
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Հերբերտ Սթերն, բարոն Սթերն Բրենտֆորդացի ( անգլ.՝ Nicholas Herbert Stern, Baron Stern of Brentford, ծնվել է`ապրիլի 22, 1946(1946-04-22)[1][2][3], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի գիտնական-տնտեսագետ, տնտեսության զարգացման մասնագետ՝ հատկապես կլիմայի փոփոխության հետ կապված։ 2004 թվականին ստացել է ասպետի կոչում, իսկ 2007 թվականին նրան շնորհվել է պերի ցմահ կոչում։ Բրիտանական ակադեմիայի անդամ է 1993 թվականից և նրա նախագահը 2013-2017 թվականներին[11], Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (2014)[12] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության արտասահմանյան անդամ (2015)[13]։
Նիկոլաս Սթերն անգլ.՝ Nicholas Stern | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1946(1946-04-22)[1][2][3] (78 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Փիթերհաուս, Nuffield College?, Լաթիմեր դպրոց և Օքսֆորդի համալսարան[5] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[6][6] |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և բանկիր |
Աշխատավայր | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Grantham Research Institute on Climate Change and the Environment? |
Զբաղեցրած պաշտոններ | Լորդերի պալատի անդամ |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[10] |
Nicholas Stern, Baron Stern of Brentford Վիքիպահեստում |
Նա ղեկավարում է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի Գրանտհամ հետազոտական ինստիտուտը։ Վերջինիս պրոֆեսոր է (2000 թ.-ից և 1986-1997թվականներին)։
Նախկինում Համաշխարհային բանկի (2000-2003) և ՎԶԵԲ-ի (1994-1999) գլխավոր տնտեսագետը, եղել է բրիտանական կառավարության գլխավոր տնտեսական խորհրդական։
Կապույտ մորոլորակ (Blue Planet Award) (2009) և BBVA հիմնադրամի Գիտելիքի սահմաններ (2010) և այլ մրցանակների դափնեկիր, կլիմայի փոփոխության տնտեսագիտության մասին «Ստերնի ակնարկի» (Stern Review, 2006) հեղինակ[14]։