Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում
From Wikipedia, the free encyclopedia
Շվեդիան մասնակցում է Եվրատեսիլ երգի մրցույթին սկսած 1958 թ, և միայն երեկ անգամ է բացակայել։ 1964, 1970 և 1976 թ. Սկսած 1959 թվականից Շվեդիայի ներկայացուցիչը ընտրվում է հեռուստատեսային հայտնի ամենամյա մրցույթի միջոցով - "Melodifestivalen" (Մելոդիֆեստիվալեն). Սկսած 1977 թվականից, Շվեդիան մասնակցում է Եվրատեսիլում ամեն տարի.
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Հեռուստաալիք | ՇՀՏ |
Նախընտրական փուլ | Մելոդիֆեստիվալեն |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 54 |
Առաջին ելույթ | 1958 |
Լավագույն արդյունք | 1 (1974, 1984, 1991, 1999, 2012, 2015 ) |
Վատագույն արդյունք | Վերջին (1963, 1977) |
Հղումներ | |
Շվեդիայի էջը Eurovision.tv կայքում |
Շվեդիան Եվրատեսիլում առավել հաջողակ պետություններից մեկն է, նա հաղթել է մրցույթում վեց անգամ, ինչպես նաև հասել է լավագույն Թոփ-5 25 անգամ. Շվեդիան հասել է Թոփ-10 շուրջ 41 անգամ. Շվեդիայի առաջին հաղթանակ էր 1974 թվականին, երբ ԱԲԲԱ խումբը հաղթեց «Waterloo» («Վատերլու») երգով. Շվեդիան հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը վեց անգամ, երեք անգամ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, մեկ անգամ Գոթեբորգում և երկու անգամ Մալմյոում.
2005 թվականից մինչև 2010 թվականը, ընդհանուր առմամբ Շվեդիան վաստակել է վատ արդյունքներ։ ավենալավ արդյունքներ 18-րդ տեղը եզրափակչում (Սակայն Շվեդիան 5-րդ տեղումեր 2006 թ.)
Մինչև 2010 թ. Շվեդիան այն մի քանի երկրների թվում էր, որոնք չէին բաց թողել եզրափակչը սկսած 1976 թ. Սակայն այս գրառումը կոտրվել էր 2010 թվականին, երբ Աննա Բերգենդալին չհաջողվեց անցնել եզրափակչ. Ավելի ուշ պարզվել էր, որ Աննա Բերգենդալը 11-րդ տեղում էր կիսաեզրափակիչում և միայն 5 միավոր չբավարարեց նրան եզրափակիչ անցնելու համար. 2011 թ Շվեդիան հասավ լավագույն հնգյակ առաջին անգամ 2006 թվականից, երբ Էրիկ Սաադեն եկավ 3-րդը Եվրատեսիլ 2011-ում իր «Popular» («Հայտնի») երգով. Սա լավագույն արդյունքն էր Շվեդիայի Շարլոթ Նիլսոնի 1999 թվականի հաղթանակից հետո. 2012 թվականին Շվեդիան հաղթեց մրցույթը հինգերորդ անգամ։ 2014 թվականին Շվեդիան ներկայացրեց Սաննա Նիլսենը և զբաղեցրեց 3-րդ տեղը։ 2015 թվականին Շվեդիան 6-րդ անգամ հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում 28 ամյա Մոնս Զելմերլովի Heroes երգով։