Պիտեր Հիգս
From Wikipedia, the free encyclopedia
Պիտեր Ուեյր Հիգս (անգլ.՝ Peter Ware Higgs, մայիսի 29, 1929(1929-05-29)[1][2][3][…], Նյուքասլ ափոն Թայն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - ապրիլի 8, 2024(2024-04-08)[5], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի տեսական ֆիզիկոս, ներատոմային մասնիկների զանգվածի վերաբերյալ հետազոտությունների համար ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[23][24], եղել է Էդինբուրգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[25][26]։
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
1960-ականներին Հիգսը առաջ է քաշել վարկած, ըստ որի Էլեկտրաթույլ փոխազդեցությունում համաչափության խախտումը կարող է ընդհանոր առմամբ բացատրել տարրական մասնիկների զանգվածի ծագումը, հատկապես W- և Z-բոզոնների։ Այս մեխանիզմը (կոչվում Հիգսի մեխանիզմ), որը նույն ժամանակաշրջանում այլ ֆիզիկոսներ ևս առաջարկել են, կանխատեսել է նոր մասնիկի՝ Հիգսի բոզոնի գոյությունը, որի հայտնաբերումը դարձել է ֆիզիկայի մեծագույն նպատակներից[27][28]։ 2012 թվականի հուլիսի 4-ին ՑԵՌՆ-ը հայտարարել է Մեծ հադրոնային բախիչում բոզոնի հայնաբերման մասին[29]։ Հիգսի մեխանիզմը համարվում է տարրական մասնիկների ֆիզիկայի ստանդարտ մոդելի կարևոր բաղադրիչ, առանց որի որոշ մասնիկներ զանգված չէին ունենա[30]։
Իր աշխատություները համար Հիգսը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Լոնդոնի թագավորական ընկերությունից Հյուզի մեդալ (1981), Ֆիզիկայի ինստիտուտից Ռեզերֆորդի մեդալ (1984), Եվրոպական ֆիզիկական ընկերությունից Բարձր էներգիայի և մասնիկների ֆիզիկայի մրցանակ (1997), Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ (2004), Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Օսկար Կլեյնի հիշատակի մեդալ (2009), Ամերիկյան ֆիզիկական ընկերությունից Սակուրայի մրցանակ (2010) և Էդինբուրգի թագավորական ընկերությունից Հիգսի մեդալ (2012)[31]։ Հիգսի բոզոնի հայտնաբերումից հետո ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը նշել է, որ Հիգսը պետք է ստանա Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[32][33], որը նա ստացել է 2013 թվականին (Ֆրանսուա Էնգլերի հետ)[34]։ 2012 թվականին ստացել է Պատվո լեգեոնի շքանշան][35][36] իսկ 2015 թվականին Թագավորական ընկերության կողմից ստացել է Կոմպլիի մեդալ՝ աշխարհի ամենահին գիտական մրցանակը[37]։