Ռոբին (երգչուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբին Միրիամ Կառլսոն (շվեդ.՝ Robin Miriam Carlsson)[9], առավել հայտնի Ռոբին (շվեդ.՝ Robyn) բեմական անունով (հունիսի 12, 1979(1979-06-12)[1][2], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ արտիստուհի, երգչուհի, երգերի հեղինակ և ձայնագրման պրոդյուսեր[10]։ Ռոբինը հայտնի է դարձել 1990-ական թվականների վերջին իր Robyn Is Here (1997) դեբյուտային ալբոմի Show Me Love և Do You Know (What It Takes)պարային հիթերի շնորհիվ։ Նա Du gör mig hel igen (You Make Me Whole Again) երգի համահեղինակն է, որը գրվել է 1997 թվականի Melodifestivalen -ի համար, որը երկիրը Եվրատեսիլ միջազգային մրցույթում ներկայացնելու համար Շվեդիայի ընտրական մրցույթն է։ Չարտերում առաջին տեղը գրաված նրա With Every Heartbeat սինգլի հանրահայտությունը և դրան հաջորդած Robyn (2005) ալբոմի թողարկումը նրան բերել են զանգվածային հաջողություն ամբողջ աշխարհում։ 2009 թվականի հունվարին Ռոբինը ստացել է շվեդական Grammis մրցանակը 2008 թվականին լավագույն կենդանի ելույթի համար։
Ռոբին | |
---|---|
Ի ծնե անուն | շվեդ.՝ Robin Miriam Carlsson |
Ծնվել է | հունիսի 12, 1979(1979-06-12)[1][2] (44 տարեկան) Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] |
Երկիր | Շվեդիա[2] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Բերտելսմանի երաժշտական խումբ, Ariola Records, Konichiwa Records?, RCA Records, Cherrytree Records? և BMG Sweden? |
Ամուսին | Max Vitali? |
Պարգևներ | |
Կայք | robyn.com |
Robyn Վիքիպահեստում |
2010 թվականի հունիսին Ռոբինը թողարկել է չարթերում առաջին տեղը գրաված Body Talk Pt: 1 ալբոմը՝ ծրագրված եռապատման առաջին երգը, որը հաջորդաբար թողարկվել է այդ տարվա ընթացքում։ Ալբոմի գլխավոր Dancing on My Own սինգլը թողարկվել էր ալբոմից մի քանի շաբաթ առաջ և դարձել համաշխարհային հիթ՝ երգչուհուն բերելով Գրեմմիի մրցանակի առաջադրում «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում։ եռապատման հաջորդ ալբոմը՝ Body Talk Pt. 2, թողարկվել է սեպտեմբերի 6-ին՝ շվեդական չարտերում անմիջապես գրավելով առաջին տեղը։ Եզրափակիչ երրորդ ալբոմը՝ Body Talk, թողարկվել է նոյեմբերի 22-ին։ Նրանից առաջին սինգլը դարձել է «Անխորտակելի» (Indestructible) երգը։