Տիտր (ֆիլմոգրաֆիա)
From Wikipedia, the free encyclopedia
Տիտր, մակագրություն կինոնկարում։ Լինում են վերնագրային կամ ներածական, միջակա և եզրափակիչ, ինչպես և միջկադրային մակագրություններ՝ ենթագրեր (սուբտիտրեր), որոնցից օգտվում են առանց կրկնօրինակման օտար լեզվով ցուցադրվող ֆիլմերում։ «Համր» կինոյում տիտրերով հաղորդել են երկխոսության բովանդակությունը, գործողության ժամանակի ու տեղի փոփոխությունը, օգնել հեղինակի մտահղացման բացահայտմանը։ Հնչյունային կինոյում պահպանվել են հիմնականում վերնագրային տիտրերը։