Օրը, երբ մահացավ երաժշտությունը
From Wikipedia, the free encyclopedia
«Օրը, երբ մահացավ երաժշտությունը» (անգլ.՝ The Day the Music Died), ավիավթարի անվանում, որը տեղի է ունեցել 1959 թվականի փետրվարի 3-ին Այովայում՝ Քլիր լեյքի մոտ, որի ժամանակ մահացել են երեք ամերիկացի ռոք երաժիշտներ Բադդի Հոլլին, Ռիչի Վալենսը և Բիգ Բոփերը, ինչպես նաև օդաչուն՝ Ռոջեր Փիթերսոնը[1]։ Ավելի ուշ երգիչ Դոն Մաքլինն անվանեց այդ ողբերգությունը «Այն օրը, երբ մահացավ երաժշտությունը»՝ նրա մասին գրելով իր «American Pie» երգը[2][3]։
Օրը, երբ մահացավ երաժշտությունը | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | փետրվարի 3, 1959 |
Վայր | Քլիր Լեյք, Այովա, ԱՄՆ |
Թռիչքի վայր | Մեյսոն Սիթիի քաղաքային օդակայան |
Վերջնական կետ | Ֆարգո |
Զոհվածներ | 4 մարդ |
Վիրավորներ | 0 |
Օդանավ | |
Կողային համար | N3794N |
Կենդանի մնացած | 0 |
The Day the Music Died Վիքիպահեստում |
The Crickets խմբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Հոլին նոր երաժշտական խումբ հավաքեց, որի անդամներն էին Ուեյլոն Ջենինգզը, Թոմի Օլսափը և Կառլ Բանչը և որի նպատակն էր «Winter Dance Party» շրջագայության անցկացումը։ Հյուրախաղային կազմը նաև ենթադրում էր սկսնակ երաժիշտների՝ Ռիչի Վալանսի և Բիգ Բոփերի մասնակցությունը, որոնք հանդես էին գալիս համերգի սկզբում և կատարում էին իրենց սեփական երգերը։ Ըստ Հոլիի նախաձեռնածի՝ նրանք պետք է քաղաք այցելեին երեք շաբաթների ընթացքում։
Քաղաքների միջև մեծ հեռավորությունները, եղանակը և գոյության վատ պայմանները հյուրախաղային ավտոբուսում բացասական ազդեցություն ունեցան երաժիշտների վրա։ Մի քանի մարդ հիվանդացավ գրիպով, իսկ Բանչին տեղափոխեցին հիվանդանոց սառցակալելու պատճառով։ Զայրացած լինելով կենցաղային պայմանների պատճառով՝ Հոլին որոշեց չարթերային ինքնաթիռ վարձել, երբ նրանք ևս մեկ համերգ էին տվել Surf Ballroom համերգասրահում Քլիր լեյքում, որպեսզի շուտ հասնեին հյուրախաղերի ցանկի հաջորդ վայրը՝ Մինեսոտայում գտնվող Մուրհեդ քաղաքը։ Surf Ballroom-ի սեփականատեր Քերոլ Անդերսոնը նրանց համար ինքնաթիռ էր պատվիրել Dwyer Flying Service ֆիրմայում։ Հոլիի հետ մեկնեցին Ռիչարդսոնը, որը թույլ էր գրիպի պատճառով և գրավել էր Ուեյլոն Ջենինգզի տեղը, ինչպես նաև Ռիչի Վալենսը, որն իր տոմսը հաղթել էր Թոմի Օլսափի հետ «Գիր ու ղուշ» խաղալիս։ Դիոն Դիմուչին (Dion and the Belmonts) որոշեց չմեկնել նրանց հետ, քանի որ նրան դուր չէր եկել տոմսի 36 դոլար գինը։
Ավիավթարի հետաքննությունը պարզել էր, որ թռիչքից հետո վատ եղանկային պայմանների և օդաչուի սխալների համադրումը բերել էր տարածական ապակողմնորոշման, ինչի պատճառով օդաչուն կորցրել էր ինքնաթիռի նկատմամբ վերահսկողությունը։ Հյուբերտ Դուայերը՝ չարթերային ընկերության ղեկավարը, չէր կարողացել ռադիոկապ հաստատել նրանց հետ և հայտարարել էր ինքնաթիռն անհետ կորած։ Հաջորդ առավոտյան նա մեկնել էր որոնումների և հայտնաբերել էր վթարի վայրը եգիպտացորենի դաշտի օդանավակայանից մոտավորապես վեց մղոն (9,7 կմ) հյուսիս-արևմուտք հեռավորության վրա։ Դուայերը տեղեկացրել էր իշխանությանը, վթարի վայր էր մեկնել շերիֆի տեղակալ Բիլ Մաքգիլը, որը հայտնաբերել էր ուղևորների և օդաչուի մարմինները։ Ավելի ուշ նրանց ճանաչել էր Քերոլ Անդերսոնը։