Բադդի Հոլլի
From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Հարդին Հոլլի (անգլ.՝ Charles Hardin Holley), բեմական անունը՝ Բադդի Հոլլի (անգլ.՝ Buddy Holly, սեպտեմբերի 7, 1936(1936-09-07)[1][2][3][…], Լաբոք, Տեխաս, ԱՄՆ - փետրվարի 3, 1959(1959-02-03)[1][2][3][…], Քլիր Լեյք, Սերո Գորդո շրջան, Այովա, ԱՄՆ[4]), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ։ Համարվում է ռոքնռոլի ճանապարհը հարթողներից մեկը։ Չնայած ստեղծագործական չափազանց կարճ կյանք է ունեցել (22 տարեկան հասակում ավիաաղետի զոհ է դարձել), արվեստաբան և քննադատ Բրյուս Էդերի բնուրոշմամբ, եղել է «ամենաազդեցիկ ստեղծարար ուժը՝ ռոքնռոլի վաղ շրջանում»[5]։
Բադդի Հոլլի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Buddy Holly |
Ի ծնե անուն | անգլ.՝ Charles Hardin Holley |
Նաև հայտնի է որպես | Buddy Holly |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1936(1936-09-07)[1][2][3][…] Լաբոք, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 3, 1959(1959-02-03)[1][2][3][…] (22 տարեկան) Քլիր Լեյք, Սերո Գորդո շրջան, Այովա, ԱՄՆ[4] |
Ժանրեր | ռոք, ռոքաբիլի, բիթ և Քանթրի |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, ջութակ և վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս, Brunswick Records և Coral? |
Կրթություն | Lubbock High School? |
Ամուսին | Մարիա Ելենա Հոլլի |
Պարգևներ | |
Կայք | buddyholly.com |
Buddy Holly Վիքիպահեստում |
Բադդի Հոլլիի ստեղծագործական նորամուծությունները հավասարապես հզոր ազդեցություն են թողել թե՛ իր ժամանակակից և թե՛ իրեն հաջորդած բազմաթիվ նշանավոր երաժիշտների վրա՝ ներառյալ The Beatles-ը, The Beach Boys-ը, The Rolling Stones-ը, Բոբ Դիլանը[6], առանցքային դեր են խաղացել փոփ երաժշտության հետագա զարգացման գործում։
Հոլլիի անունը 1986 թվականին առաջինների թվում է ներառվել ռոքնռոլի փառքի սրահում[7]։ 2004 թվականին, ըստ Rolling Stone ամսագրի վարկածի, Բադդի Հոլլին 13-րդ տեղն է զբաղեցրել «Բոլոր ժամանակների հիսուն մեծագույն արտիստների ցանկում[8]»: