DBSK
Հարավկորեական փոփ խումբ / From Wikipedia, the free encyclopedia
DBSK (Dong Bang Shin Ki) (կորեերեն՝ 동방신기, չինարեն՝ 東方神起), կորեական փոփ-խումբ։ Սկզբնապես խումբը կազմված էր հինգ մասնակիցներից՝ Յու Նոու Յուն Հո, Հիրոու Ջե Ջունգ, Սիա Ջուն Սու, Միկի Յու Չոն, Մաքս Չանգ Մին (այդ ժամանակ խումբն անվանվում էր DBSK (Dong Bang Shin Ki))։ 2010 թվականից խմբի կազմը կրճատվում է մինչև երկու մասնակից՝ Յու Նոու Յուն Հո և Մաքս Չանգ Մին (TVXQ)։ Նրանք մասնագիտանում են պարերում, երգում, դերասանական արվեստում, իսկ նրանց երաժշտությունը փոփ-երաժշտության, R&B-ի, հիփ-հոփի և փոքր քանակով ռոք հնչողության խառնուրդ է։ Խմբի մասնակիցները նորամուտի ժամանակաշրջանից իրենց ներկայացրեցին որպես տաղանդավոր պարողներ և երգիչներ, նրանք առաջատար դիրք են գրավում ասիական շոու-բիզնեսում[1]։ Խմբի Dong Bang Shin Ki (DBSK) (հանգըլ. 동방신기, հանչա. 東方神起) անվանումը թարգմանվում է որպես «Արևելքի Ծագող Աստղեր»[2]։ Նաև նրանք լայն ճանաչում ունեն որպես չինարեն ավանդական 東方神起, պարզեցված 东方神起, Dong Fang Shen Qi (Dōngfāngshénqǐ) չինական երկրպագուների մոտ և Tohoshinki (THSK) Ճապոնիայում։
DBSK | |
---|---|
2008 թվականի նոյեմբերի 9 | |
Բնօրինակ անուն | DBSK (Dong Bang Shin Ki) |
Նաև հայտնի է որպես | TVXQ (Tong Vfang Xien Qi) Tohoshinki |
Երկիր | Հարավային Կորեա, Սեուլ |
Ժանրեր | փոփ, ռիթմ էնդ բլյուզ, պարային երաժշտություն և քեյ փոփ |
Գործունեություն | 2003 |
Լեյբլ | SM Entertainment(Կորեա) Avex Asia (Թայվան) Rhythm Zone (Ճապոնիա) GMM Grammy (Թաիլանդ) |
Կայք | tvxq.smtown.com |
Անդամներ | |
Յու Նոու Յուն Հո Մաքս Չանգ Մին | |
Նախկին անդամներ | |
Հիրոու Ջե Ջունգ Սիա Ջուն Սու Միկի Յու Չոն | |
TVXQ Վիքիպահեստում |
2008 թվականին, կապված «Purple Line» 16-րդ ճապոնական սինգլի թողարկման հետ, որը առաջին անգամ բարձրանում է Oricon հիթ-շքերթի գագաթին (այսինքն, թողարկումից անմիջապես հետո զբաղեցնում է առաջին հորիզոնականը), DBSK-ն դառնում է հինգերորդ ոչճապոնական ասիական երգիչները և առաջին տղամարդկանց արտասահմանյան խումբը, ում սինգլը դառնում է «համար առաջինը» հիթ-շքերթում։ Նրանց «Dōshite Kimi o Suki ni Natte Shimattandarō?» 23-րդ սինգլի թողարկումից հետո DBSK-ն սահմանում է նոր ռեկորդ, դառնալով երեք սինգլների ունեցող, որոնք առաջին հորիզոնականն են գրավել թողարկումից անմիջապես հետո։ 2009 թվականին, նրանց «Bolero» 25-րդ սինգլի թողարկումով, DBSK-ն գերազանցում է իր սեփական ռեկորդը և դառնում են առաջին ոչճապոնական երգիչները, ովքեր տիրում են «համար առաջին» կարգավիճակով հինգ սինգլների Oricon-ի շաբաթական հիթ-շքերթում[3][4]։ 2010 թվականին, «Toki o Tomete» 30-րդ սինչլի թողարկումից հետո, DBSK-ն կրկին գերազանցում է սեփական ռեկորդը և դառնում առաջին արտասահմանյան կատարողները, ովքեր տիրում են «համար առաջին» կարգավիճակով ութ սինգլների Oricon-ի շաբաթական հիթ-շքերթում։ 2010 թվականի փետրվարին թողարկվում է նրանց առաջին ճապոնական ալբոմ-հավաքածուն, որն առաջին շաբաթվա ընթացքում վաճառվում է 413 000 օրինակ քանակով։ Դրանով DBSK-ն սահմանում է նոր ռեկորդ արտասահմանյան կատարողների համար առաջին շաբաթվա ընթացքում վաճառքի քանակով, գերազանցելով երգիչ Բոն Ջովիի ռեկորդը, սահմանված 1995 թվականին (379000 օրինակ)։
Դատական հետաքննությունից հետո DBSK-ի երեք մասնակիցներ (Հիրոու Ջե Ջունգ, Սիա Ջուն Սու, Միկի Յու Չոն) 2010 թվականին նորամուտում են Ճապոնիայում որպես JYJ եռյակ, իսկ ավելի ուշ, հոկտեմբերին, թողարկում են «The Beginning» անգլալեզու ալբոմը։ Նույն ժամանակ Յու Նոու Յուն Հոն և Մաքս Չանգ Մինը, ովքեր շարունակում են համագործակցությունը SM Entertainment-ի հետ, շարունակում են իրենց երաժշտական կարիերան TVXQ (Tong Vfang Xien Qi) անվանումով։ Հայտարարվում է, որ խմբի մեջ չեն ավելացվելու նոր անդամներ և այն կվինտետից պաշտոնապես վերափախվում է դուետի։ Դուետի առաջին կորեական ալբոմը՝ «Keep Your Head Down», թողարկվում է 2011 թվականի հունվարի 5-ին, իսկ առաջին ճապոնական սինգլը՝ 2011 թվականի հունվարի 26-ին։