Giorgio Armani
From Wikipedia, the free encyclopedia
Giorgio Armani S.p.A, իտալական նորաձևության առևտրային կազմակերպություն և նորաձևության տուն է, որը հիմնադրել է Ջորջիո Արմանին։ Կազմակերպությունը արտադրում է հագուստ, կոշիկ, զարդեր, աքսեսուարներ, կոսմետիկա, տան պարագաներ և այլն։ Այս բոլոր արտադրությունները արտադրվում են կազմակերպության տարբեր ապրանքանիշերի անվան տակ[1]։ Իրենց հեղինակության և նորաձեւության արդյունաբերության բարձր աստիճանի համար Giorgio Armani–ն ասոցացվում է բարձր նորաձևության հետ։ 2005 թվականի վերջին կազմակերպության վաճառքների հասույթը կազմել էր շուրջ 1.69 միլիարդ դոլար։ Giorgio Armani-ն ամենաարագ զարգացող նորաձևության բրենդն է[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջորջիո Արմանի (այլ կիրառումներ)
Giorgio Armani | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և նորաձևության տուն |
Անվանված է ի պատիվ | Ջորջիո Արմանի |
Հիմնադրված է | 1975 |
Հիմնադիր | Ջորջիո Արմանի |
Վայր | Միլան, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Տնօրեն | Ջորջիո Արմանի |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Դուստր ընկերություններ | Emporio Armani?, Armani Exchange? և Armani Jeans? |
Կայք | armani.com |
Armani Վիքիպահեստում |
Giorgio Armani-ն պլանավորում է համագործակցել Emaar Properties–ի հետ՝ ստեղծելով հյուրանոցներ և հանգստի տուն–առողջարաններ այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքը, Փարիզը, Միլանը, Լոնդոնը, Հոնկոնգը, Շանհայը, Սեուլը և Դուբայը։ Կազմակերպությունը արդեն ունի մի շարք սրճարաններ ամբողջ աշխարհում, ներառյալ բարեր և գիշերային ակումբներ։