JR Central Office Tower
From Wikipedia, the free encyclopedia
JR Central Towers (ճապ.՝ ジェイアール セントラルタワーズ Ջեա.ռու սենտորառուտավա.ձու), բազմաֆունկցիոնալ համալիր՝ կազմված երկվորյակ աշտարակներից, տեղակայված Ճապոնիայի Տյուբու նահանգի Այչի պրեֆեկտության Նագոյա քաղաքի Նակամուրա շրջանում։ Տեղակայված է Նագոյա կայարանում և Central Japan Railway Company-ի համար ծառայում է որպես շտաբ-բնակարան։ Կառուցվել է 1999 թվականի դեկտեմբերի 20-ին։ Սա Նագոյա քաղաքի, Այչի պրեֆեկտության և Տյուբու շրջանի ամենաբարձր շենքերի ցանկում երկրորդն է։ 2018 թվականի դրությամբ՝ JR Central Towers-ն իր բարձրությամբ Ճապոնիայի 8-րդ երկնաքերն է[1]։ Քանի որ JR Central Towers-ը հանդիսանում է Նագոյա կայարանի մի մասը, այն, ըստ իր մակերեսի, հանդիսանում է աշխարհի ամենամեծ կայարանը (եթե հաշվարկենք կայարանի տարածքը ներառող բոլոր կառույցների տարածքները՝ 446 000 մ²)։
Տեսակ | երկնաքեր և Երկաթուղային կայարան |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Նակամուրա կու, Այչի և Նագոյա |
Վայր | Nagoya Station? |
Հասցե | 愛知県名古屋市中村区名駅1-1-4 |
Բարձրություն | 245,1 մետր և 226 մետր |
Հարկեր | 51 և 53 |
Ստորգետնյա հարկեր | 4 |
Մակերես | 18 220 քառակուսի մետր, 416 565 քառակուսի մետր |
Կազմված է | Nagoya Marriott Associa Hotel? և JR Tokai Takashimaya? |
Սեփականատեր | Central Japan Railway Company? |
Սպասարկող | JR Central Building? |
Օգտագործվում է | հյուրանոց, գրասենյակ, խանութ և observation deck? |
Շինարար | Taisei Corporation?, Kajima Corporation? և Obayashi Corporation |
Ճարտարապետ | Kohn Pedersen Fox? և Central Japan Railway Company? |
Պաշտոնական կայք |
Օֆիսային աշտարակը քիչ ավելի բարձր է հյուրանոցային աշտարակից։
Takashimaya հանրախանութը և Nagoya Marriott Associa հյուրանոցը գտնվում են աշտարակի ներսում։
- JR Central Towers (2007 թվական դեկտեմբերի 31)
- JR Central Towers (2010 թվական փետրվարի 20)
- JR Nagoya Takashimaya
- Restaurants in 12/F-13/F
- Sky Street in 15/F
- Marriott Associa Hotel Lobby