JYP Entertainment
From Wikipedia, the free encyclopedia
JYP Entertainment (կորեերեն՝ JYP 엔터테인먼트), հարավկորեական երաժշտական լեյբլ, որը հիմնվել է Պակ Ջին Յոնգի կողմից, գտնվում է Սեուլ քաղաքում։ Լեյբլը կորեական շոու բիզնեսի մեծ եռյակի մասն է կազմում՝ S.M. Entertainment-ի և YG Entertainment-ի հետ միասին[1][2]։
Արագ փաստեր Տեսակ, Անվանված է ի պատիվ ...
JYP Entertainment | |
---|---|
Տեսակ | լեյբլ, talent agency? և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Պակ Ջին Յոնգ |
Հիմնադրված է | ապրիլի 25, 1996 |
Հիմնադիր | Պակ Ջին Յոնգ |
Վայր | Չոնգդամ, Գանգնամ շրջան և Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Տնօրեն | Պակ Ջին Յոնգ |
Արդյունաբերություն | երաժշտություն |
Աշխատողների թիվ | 235 մարդ |
Սեփականատեր | Պակ Ջին Յոնգ |
Կայք | jype.com(կոր.)(անգլ.) |
Բորսա | 035900 |
JYP Entertainment Վիքիպահեստում |
Փակել
JYP Entertainment-ը այնպիսի հայտնի խմբերի և երաժիշտների հովանավորն է, ինչպիսիք են՝ Wonder Girls-ը, 2AM-ը, 2PM-ը, Miss A-ը, Բեկ Ա Յոնը, 15&-ը, JJ Project-ը, Սունմին, GOT7-ը, HA:TFELT-ը, Բերնարդ Պակը, G.Soul-ը, DAY6-ը և Twice-ը։ Լեյբլի նախկին արտիստներն էին Պակ Ջի Յունը, g.o.d-ը և Ռեյնը։
2014 թվականին լեյբլի շահույթը կազմել էր 48.5մլրդ վոն (մոտավորապես 43մլն դոլլար)՝ 7.85 մլրդ վոն զուտ եկամուտով (7.07մլն դոլար)[3]։