Oricon
From Wikipedia, the free encyclopedia
Oricon Inc. (ճապ.՝ オリコン株式会社, ընթերցվում է՝ «օրիկոն կաբուսիկի-գայսյա»), ճապոնական ընկերություն, որը տրամադրում է Ճապոնիայի երաժշտության և երաժշտական արդյունաբերության մասին տեղեկություններ։ Ընկերության հիմնադրման պաշտոնական օրն է համարվում 1999 թվականի հոկտեմբերի 1-ը[2], սակայն այն ստեղծվել է մեկ այլ ընկերության հիմքի վրա, որը կոչվում էր Original Confidence Inc. (ճապ.՝ 株式会社オリジナルコンフィデンス, ընթերցվում է՝ «կաբուսիկի-գայսյա օրինձինարու կոնֆիդենսու»)։ Այս կազմակերպությունը հիմնվել էր Սոկո Կոիկեի կողմից 1967 թվականին և հայտնի էր դարձել իր թողարկած հիթ-շքերթներով[3]։
Արագ փաստեր Oricon, Տեսակ ...
Oricon | |
---|---|
Տեսակ | հոլդինգային ընկերություն և հանրային ընկերություն |
Երկիր | Ճապոնիա |
Հիմնադրված | 1999 |
Գլխադասային գրասենյակ | Ռոպոնգի, Մինատո, Տոկիո, Ճապոնիա |
Անձնակազմ | 203 մարդ (մարտի 31, 2015)[1] |
Կայք | oricon.co.jp(ճապոներեն) |
Փակել
Կազմակերպությունում աշխատում են 203 աշխատակիցներ[4]։