The Monkees
From Wikipedia, the free encyclopedia
Դը Մանկիս (անգլ.՝ The Monkees), ռոք, փոփ խումբ՝ ձևավորված 1966 թվականին Լոս Անջելեսում, որոնց շարքում էին ամերիկացի դերասան/երաժիշտներ Միկի Դոլենցը, Մայքլ Նեսմիթը և Փիթեր Թորքը, ինչպես նաև՝ անգլիացի դերասան/երգիչ Դեյվի Ջոնսը։ Խումբը ստեղծվել է 1965 թվականին հեռուստատեսային պրոդյուսերներ Բոբ Ռաֆելսոնի ու Բերթ Շնայդերի կողմից՝ համանուն սիթքոմի սերիաների համար։ Խմբի ստեղծած երաժշտությունը թողարկվել է LP-ով (անգլ.՝ long play, վինիլային ձայնասկավառակ), ինչպես նաև՝ ընդգրկվել է շոուններում, որը եթեր է հեռարձակվել 1966-1968 թվականներին։
Մանկիս The Monkees in 1966: Peter Tork, Micky Dolenz, Michael Nesmith, Davy Jones | |
---|---|
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Երկեր | Last Train to Clarksville?, I'm a Believer? և Daydream Believer? |
Մասնագիտություն | փոփ-ռոք խումբ |
Գործունեություն | 1966–1970 1976 1986–1989 1996–1997 2001–2002 2010–2021 |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | monkees.com |
The Monkees Վիքիպահեստում |
Թեև սիթքոմի ստեղծումը գրեթե պարզ գործընթաց էր, սակայն երաժշտությունը լարվածություն ու վիճաբանություն առաջացրեց գրեթե ամենասկզբից։ Երաժշտագետ Դոն Կիրշներին չէին բավարարում դերասան/երաժիշտների երաժշտական ընդունակությունները, ու նա սահմանափակեց նրանց ներգրավվածությունը ձայնագրման գործընթացի ժամանակ, փոխարենն ընտրեց մի շարք պրոֆեսիոնալ երգահաններ ու երաժիշտներ, ովքեր կստեղծեին բազմազան հիթային ալբոմներ ու երգեր։ Այս ամենից հուսահատվելով ու բախվելով հասարակական արձագանքին ձայնագրությանը չմասնակցելու պատճառով՝ խմբի ձայնագրման գործընթացը շուտով սկսեց վերահսկողության տակ անցնել։ Իր երկու ալբոմներով Մանկիսը գլխավորապես ներկայանում էր որպես խումբ, բայց մեկ տարվա ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ զբաղվում էր իր սեփական հետաքրքրություններով՝ Մանկիս անվան տակ։ 1968 թվականի վերջին նրանք միայն անվանապես էին խումբ կոչվում, երբ համերգը չեղարկվել է, իսկ իրենց շարժանկարը՝ «Հեդ»-ը, ձախողվել է։ Շուտով Թորքը հեռացել է խմբից, որի օրինակին հետևել է Նեսմիթը մեկ տարի անց, իսկ 1970 թվականին Մանկիսը պաշտոնապես ցրվել է։
1986 թվականին կրկին առաջացել է հետաքրքրություն հեռուստատեսային շոուի նկատմամբ՝ առաջնորդելով մի շարք պաշտոնական վերամիավորման շրջագայություններ, հատուկ հեռուստատեսության ու չորս նոր լիամետրաժ ձայնագրությունների, որոնք ընդգրկել են հաջորդ 35 տարիները, թեև այս ջանքերը հազվադեպ են միավորել բոլոր չորս անդամներին։ 2012 թվականին Ջոնսի մահը, իսկ 2019 թվականին՝ Թորքինը, ստիպել են Դոլենցին ու Նեսմիթին 2021 թվականին հրաժեշտի շրջագայություն կազմակերպել։ Կարճ ժամանակ անց՝ նույն տարվա վերջին մահացել է Նեսմիթը։
1960-ական թվականներին Մանկիսն ամենահաջողակ խմբերից մեկն է եղել։ Խումբը վաճառել է ավելի քան 75 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում[1][2]՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն միջազգային հիթեր վաճառող խմբերից մեկը, որոնց մեջ էին մտնում «Last Train to Clarksville», «I'm a Believer», «A Little Bit Me, a Little Bit You», «Pleasant Valley Sunday», և «Daydream Believer» ու չորս հայտնի ալբոմ։
Թերթերն ու ամսագրերը ապատեղեկատվություն էին տարածել, որ Մանկիսը վաճառքով գերազանցել էր Բիթլզի ու Ռոլլինգ Սթոնի՝ 1967 թվականի միասին ունեցած վաճառքը[3][4], որը ծագել էր Նեսմիթի 1977 թվականի հարցազրույցի ժամանակ[5]։