YouTube Music
From Wikipedia, the free encyclopedia
YouTube Music, բջջային հավելված, որը հավաքում է երաժիշտների, լեյբլների և ընդհանուր օգտատերերի կողմից YouTube-ում վերբեռնված երգերն ու ալբոմները։ Ծառայությունը գործարկվել է 2015 թվականի հոկտեմբերին։ YouTube Music-ում կարելի է գտնել տեսահոլովակներ, ալբոմներ, սինգլներ, ռեմիքսներ, կենդանի ձայնագրություններ և տարբեր կատարողների երգերի տարբերակներ։ Ծառայությունը ներկայացնում է նաև երգացանկեր՝ հավաքված ըստ ժանրի և տրամադրության[1]։ YouTube Music-ը հասանելի է անվճար և վճարովի տարբերակներով։ YouTube Premium-ի վճարովի տարբերակը թույլ է տալիս երաժշտություն լսել առանց գովազդի և հետին պլանում, ինչպես նաև ձեր բջջային սարքում ներբեռնելու հնարավորությամբ[2]։
Արագ փաստեր Տեսակ, Նախագծումը՝ ...
Տեսակ | վիդեոսթրիմինգի ծառայություն և հոսքային երաժշտական ծառայություն |
---|---|
Նախագծումը՝ | YouTube |
ՕՀ | Chrome OS և բազմապլատֆորմ |
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 12, 2015 |
Պլատֆորմ | Chrome OS և դիտարկիչ |
Կայք | music.youtube.com |
YouTube Music Վիքիպահեստում |
Փակել