Ադրբեջանական լվացքատուն
«փողերի լվացման» գաղտնի սխեմայի անվանում / From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանական լվացքատուն (անգլ.՝ Azerbaijani Laundromat), «նշանավոր եվրոպացիների ֆինանսավորման, €2,9 մլրդ ընդհանուր գումարի պերճանքի իրերի գնման և կիսաթափանցիկ բրիտանական ընկեությունների միջոցով փողերի լվացման» գաղտնի սխեմայի անվանում, որի մասին հայտնի է դարձել 2017 թվականի սեպտեմբերին The Guardian թերթի կողիմց անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում[1]։
Մասն է | Խավիարային դիվանագիտություն | |
---|---|---|
Երկիր | Գերմանիա |
Լրատվամիջոցների փոխանցմամբ, The Guardian-ի հետաքննության արդյունքում պարզված տեղեկություն վկայում է այն բանի մասին, որ մարդու իրավունքների խախտման, համակարգային կաշառակերոթւթյան և ընտրությունների արդյունքների կեղծման մեջ մեղադրվող Ադրբեջանի ղեկավարությունը 2012-2014 թվականների ժամանակահատվածում երկրից դրամական միջոցներ հանելով կատարել է ավելի քան 16 հազար փոխանցում։ Այդ գումարների մի մասը փոխանցվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ միջազգային լոբբիստական գործողության շրջանակներում ուղղված քննադատության չեզոքացմանը և Ադրբեջանի՝ որպես հարուստ նավթային երկրի դրական իմիջի առաջխաղացումը[1]։
Ադրբեջանից և Ռուսաստանից փոխանցված գումարները ոչ թափանցիկ կերպով փոխանցվում էին բրիտանական ընկերություններին՝ առանց որևէ խնդրի արևմտյան ֆինանսական համակարգի օգտագործմամբ։ Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը՝ Danske-ն, վճարումներ էր կատարում Էստոնիայում իր բաժանմունքներից մեկով[1]։
Արդյունքում գաղտնի սխեման ստացել է ադրբեջանական լվացքատուն անվանումը։ Բանկային գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Berlingske թերթի մոտ, որն էլ կիսվել է Կաշառակերության և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի հետ, The Guardian-ի և այլ մեդիագործընկերների հետ։ Տվյալներն ընդգրկում են 30 ամիս ժամանակահատված, սակայն դա, ըստ Կոմերսանտի, սառցասարի միայն գագաթն է[1]։