Բիլիարդ
From Wikipedia, the free encyclopedia
Բիլիարդ, կամ բիլլիարդ (ֆր.՝ billard, ծագումը ֆր.՝ bille — գնդակ կամ ֆր.՝ billette, billart — փայտ[1]), բիլիարդի տարբեր տեսակները և կանոնների կոլեկտիվ անունը։ Բոլոր բիլիարդի տեսակներում պետք է կիի օգնությամբ գնդակին հարվածել։ Բիլիարդի հայրենիքը համարվում է Հնդկաստանը և Չինաստանը։ Այն զարգացնում է ուղեղի ճարպկություն, դիպուկություն և հնարամտություն։ Բիլիարդի սեղանը պատված է մահուդով կամ ֆլանելով։ Որոշ բիլիարդի տեսակներում շրջակողերին փորված է 6 անցք, որոնցից կախված են գնդապարկերը։