Գերի Սթենլի Բեքեր (անգլ.՝ Gary Stanley Becker, դեկտեմբերի 2, 1930(1930-12-02)[1][2][3][…], Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][4][5] - մայիսի 3, 2014(2014-05-03)[1][2][3][…], Չիկագո[1][6]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր[19]՝ «միկրոտնտեսական վերլուծության ոլորտները մարդկային վարքի ու փոխգործողության մի շարք ասպեկտների, այդ թվում՝ ոչ շուկայական վարքի վրա տարածելու համար»[20] (1992): Բեքերը, որ տնտեսագիտության չիկագոյական դպրոցի տիպական ներկայացուցիչ էր[21] և այդ դպրոցի տնտեսագետների երրորդ սերնդի առաջնորդը[22][23], տնտեսագիտական մեթոդներ է կիրառել մարդկային վարքը վերլուծելու նպատակով[24]։
Արագ փաստեր Գերի Բեքերանգլ.՝ Gary Becker, Ծնվել է ...
Գերի Բեքեր անգլ.՝ Gary Becker |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1930(1930-12-02)[1][2][3][…] Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][4][5] |
---|
Մահացել է | մայիսի 3, 2014(2014-05-03)[1][2][3][…] (83 տարեկան) Չիկագո[1][6] |
---|
Բնակության վայր(եր) | Պոտսվիլ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ[7][8] |
---|
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս, քրեագետ և դաստիարակ |
---|
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան[1] և Կոլումբիայի համալսարան[1] |
---|
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
---|
Պաշտոն(ներ) | senior advisor? |
---|
Անդամակցություն | Պապական գիտությունների ակադեմիա[9], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, «Մոն Պելերին» համայնք, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10], Տնտեսաչափական ընկերություն[11][11], Ամերիկյան տնտեսական ասոցիացիա[9], National Academy of Education? և National Academy of Sciences of Argentina? |
---|
Ալմա մատեր | Փրինսթոնի համալսարան[1], Չիկագոյի համալսարան (1955)[1] և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց |
---|
Կոչում | Changjiang Chaired Professor? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[12][13] |
---|
Գիտական ղեկավար | H. Gregg Lewis? |
---|
Եղել է գիտական ղեկավար | Դարիուս Լաքդավալլա, Շոշանա Գրոսբարդ, Բարի Չիսվիք, Ֆու-Ռանկ Չանգ[14], Իսաակ Էրլիխ[14], Էդի Քարնի[14], Էնթոնի Քլինթոն Ֆիշեր[14], Ռոբերտ Ֆումիո Թամուրա[14], Դանիլո Գուայթոլի[14], Hanzhe Zhang?[14], Ալեքսանդր Պոպով[14], Ռոբերտ Թ. Մայքլ[14], Էմիլ Պետրով Յանչև[14], Scott D. Drewianka?[14], Խուլիո Խորխե Էլիաս[14], Մաքս Գիլման[14], Ռոդրիգո Ռ. Սոարես[14], Ֆրանսիսկո Խավիեր Պառո Գրեկո[14], Մաքսիմ Միրոնով[14], Լի Մայքլ Լոքվուդ[14], Սիու Ֆայ Լեունգ[14], Մեթյու Քան[14], Ջեյմս Ն. Բրաուն[14], Ուոլթեր Ջոն Վեսելս[14], Հ. Էլիզաբեթ Հելեն Փիթերս[14], Ամի Քամդար[14], Էրիկա Բենթոն[14], Sebastien Gay?[14], Jinyoung Kim?[14], Ֆրեդերիկ Հաո Չի Չեն[14], Կլարա Հանդելման Ֆրիդման[14], Գորման Քերթիս Սմիթ[14] և Դոնալդ Ս. Քենքել |
---|
Ազդվել է | Ալֆրեդ Մարշալ, Ֆրիդրիխ Հայեկ, Ջեյկոբ Մինսեր, Միլթոն Ֆրիդմեն և Թոլկոթ Պարսոնս |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Ջուդի Բեքեր |
---|
Gary Becker Վիքիպահեստում |
Փակել
Ավստրալիացի տնտեսագետ Ջասթին Վուլֆերսը նրան բնորոշել է որպես «վերջին հիսուն տարիների ամենակարևոր հասարակագետի» (the most important social scientist in the past 50 years)[25]: Իր հերթին Միլտոն Ֆրիդմենը նրան համարել է «քսաներորդ դարի երկրորդ կեսին ապրած ու գործած մեծագույն հասարակագետը» (the greatest social scientist who has lived and worked in the second part of the twentieth century)[26]: