Գոլդսմիթի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Գոլդսմիթի համալսարան (անգլ.՝ Goldsmiths, University of London), պետական հետազոտական համալսարան Լոնդոնում, Անգլիա։ Այն մասնագիտացված է արվեստի, դիզայնի, հումանիտար և հասարակական գիտությունների մեջ և համարվում է Լոնդոնի համալսարանի բաղկացուցիչ քոլեջ։ Հիմնադրվել է 1891 թվականին որպես Գոլդսմիթի Տեխնիկական ինստիտուտ (անգլ.՝ Goldsmiths' Technical and Recreative Institute) Գոլդսմիթների հայտնի ընկերության կողմից, Լոնդոնի «New Cross» թաղամասում։ Այնուհետև 1904 թվականին ձեռք է բերվել Լոնդոնի համալսարանի կողմից և վերանվանվել է Գոլդսմիթի քոլեջ։ «Քոլեջ» բառը հանվել է նրա որակավորումից 2006 թվականին, բայց հիմա «Goldsmiths' College» անվանումը ապաթարցով պահպանվում է որպես հաստատության օրինական անվանում[4]։
Գոլդսմիթի համալսարան Goldsmiths, University of London | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, constituent college?, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1904 |
Տիպ | պետական |
Նախագահ | Արքայադուստր Աննա (Մեծ Բրիտանիա) |
Ռեկտոր | Փեթ Լուգրեյ |
Ուսանողներ | 8,525 (2015/16)[1] |
Ընդհանուր անձնակազմ | 1519 մարդ |
Մագիստրատուրա | 5,655 (2015/16)[1] |
Ասպիրանտուրա | 2,870 (2015/16)[1] |
Անդամակցություն | ORCID[2] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Տեղագրություն | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Հասցե | Goldsmiths College, University of London, New Cross, London, SE14 6NW |
Կայք | gold.ac.uk և gold.ac.uk(անգլ.) |
Մեծ Բրիտանիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Մեծ Բրիտանիա|տեղորոշման քարտեզներ]]. | |
Goldsmiths College Վիքիպահեստում |
Ուսանողների մոտավորապես 20%-ը գալիս է Միացյալ Թագավորության տարբեր մասերից, իսկ մագիստրատուրայում սովորողների 52%-ը հասուն ուսանողներ են (21 տարեկան)։ Գոլդսմիթի ուսանողների մեկ երրորդ մասը ասպիրանտներ են։