Դենիս Ռիտչի
ամեերիկացի համակարգչային գիտնական / From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Մաքալիստար Ռիտչի (անգլ.՝ Dennis MacAlistair Ritchie) սեպտեմբերի 9, 1941(1941-09-09)[1][2][3], Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 2011(2011-10-12)[4][2][3], Բերքլի Հեյթս, Նյու Ջերսի, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[12][13][14][15], ամերիկացի գիտնական[12], որը ստեղծել է C ծրագրավորման լեզուն և իր՝ երկար տարիների գործընկերոջ՝ Քեն Թոմփսոնի հետ ստեղծել է Յունիքս օպերացիոն համակարգը[12]։ Ռիտչին և Թոմփսոնը Հաշվողական Տեղխնիկայի Ասոցիացիայի կողմից 1983 թվականին ստացել են Թյուրինգի մրցանակ, 1990 թվականին՝ IEEE֊ի կողմից Ռիչարդ Հեմինգի մեդալ, և 1999 թվականի ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի կողմից ստացել են Տեխնոլոգիայի Ազգային մեդալ։ Ռիտչին եղել է Lucent Technologies ընկերության համակարգային ծրագրերի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար մինչև՝ 2007 թվականին թոշակի անցնելը։ Նա C ծրագրավորման լեզվի անվանումներից մեկի՝ «K&R C»֊ի R֊ն է և հայտնի է իր dmr օգտանունով։
Դենիս Ռիտչի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1941(1941-09-09)[1][2][3] Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 12, 2011(2011-10-12)[4][2][3] (70 տարեկան) Բերքլի Հեյթս, Նյու Ջերսի, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ բնական մահով |
Գերեզման | անհայտ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ծրագրավորող, գրող և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Բելլի լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ինֆորմատիկա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Հարվարդի համալսարան և Summit High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][6] |
Գիտական ղեկավար | Patrick C. Fischer?[7] |
Պարգևներ | |
Կայք | cs.bell-labs.co/who/dmr/(անգլ.) |
Dennis Ritchie Վիքիպահեստում |