Դիվալի
From Wikipedia, the free encyclopedia
Դիվալին հայտնի է նաև այլ անուններով (սանսկրիտ՝ दीपावली, թամիլերեն՝ தீபாவளி, նեպալ.՝ दीपावली, तिहार, հինդի՝ दिवाली, մարաթհի՝ दिवाळी, կան. ದೀಪಾವಳಿ,, մալայալամ՝ ദീപാവലി, ա.-փենջ.` ਦਿਵਾਲੀ, ուրդու՝ دیوالی, բենգալերեն՝ দীপাবলি, ճապ.՝ ディーワーリー, սինգ․՝ දීපාවලි, չինարեն՝ 屠妖節)՝ Lույսերի hնդկական փառատոն է, որը տոնում են ամեն տարի աշնանը՝ հյուսիսային կիսագնդում (գարնանը՝ Հարավային կիսագնդում)։ Այս տոնը պաշտոնապես ընդունված է մի շարք երկիր֊պետություններում․ Ֆիջի, Գույանա, Հնդկաստան, Պակիստան, Մալայզիա, Լյուքսեմբուրգ, Մյանմա, Նեպալ, Սինգապուր, Շրի-Լանկա, Սուրինամ և Տրինիդադ և Տոբագո։ Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է, որը հոգեպես խորհրդանշում է լույսի հաղթանակը ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի, գիտելիքի հաղթանակը՝ տգիտության, և հույսը՝ հուսահատության։ Տոնակատարությունը բովանդակում է միլիոնավոր լույսերով զարդարված տանիքներ, մուտքի դռներ և պատուհաններ, տաճարներ և համայնքների այլ շինություններ և երկրներ։ Որպես կանոն, փառատոնի նախապատրաստական աշխատանքները և ծեսերը իրականացվում են հինգօրյա ժամանակաընթացքում, սակայն Դիվալիի հիմնական տոնախմբային գիշերը համընկնում է Բիկրամ Սամբատ օրացույցի Հնդկական լուսնարեգակնային Կարտիկա ամսվա ամենամութ լուսնային գիշերվա հետ։ Գրիգորյան օրացույցում, Դիվալի գիշերը ընկնում է հոկտեմբերի կեսի և նոյեմբերի կեսի միջև[4]։
Դիվալի | |
---|---|
Դիյա (նավթի լամպեր) Դիվալիին | |
Տեսակ | Բարու հաղթանակը չարի դեմ |
Ամսաթիվ | Ashvin Krishna Trayodashi?, Ashvin Krishna Chaturdashi?, Ashvin Amavasya?, Kartik Shukla Pratipada? և Kartik Shukla Dwitiya? |
Տոնվում է | Հնդկաստան[1], Ֆիջի, Գայանա, Մավրիկիոս, Սինգապուր, Շրի Լանկա, Նեպալ, Սուրինամ, Մյանմա, Տրինիդադ և Տոբագո և Բանգլադեշ |
սկսած | հոկտեմբերի 26 |
մինչև | նոյեմբերի 13 |
Տոնում | ինդուիստներ, բուդդիստներ, սիկհեր, ջայներ |
Ավանդույթներ | տունը լույսերով ձևավորել, միմյանց նվերներ և քաղցրավենիք տալ |
Ի հիշատակ | լույսի աղբյուր, Լակշմի[2], Բարություն և գիտելիք[3] |
Մինչ Դիվալիի գիշերը, մարդիկ մաքրում, վերանորոգում և զարդարում են իրենց տները և գրասենյակները։ Դիվալիի գիշերը մարդիկ հագնում են նոր հագուստ կամ իրենց լավագույն հանդերձանքը, իրենց տներում և բակերում վառում են դիյասները (լամպեր և մոմեր), որպես կանոն մասնակցում են Լակշմիին՝ բերրիության և բարգավաճման աստվածուհուն ուղղված ընտանեկան պուջայի (աղոթքի)։ Պուջային հետևում է հրավառությունը, ապա ընտանեկան խնջույքը՝ ներառելով միտայը (քաղցրավենիք) և ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների միջև նվերների փոխանակումը։ Այն երկրներում, որտեղ տոնում են Դիվալին, այդ շրջանում իրականացնում է ամենախոշոր առևտուրը։