Էնդրյու Մելոն
ամերիկացի բանկիր, գործարար, արդյունաբերող, բարերար, արվեստի կոլեկցիոներ և քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Էնդրյու Ուիլյամ Մելոն (անգլ.՝ Andrew William Mellon , մարտի 24, 1855(1855-03-24)[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 26, 1937(1937-08-26)[2][4][5], Սաութհեմփթոն, Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանկիր, գործարար, արդյունաբերող, բարերար, արվեստի կոլեկցիոներ և քաղաքական գործիչ։
Էնդրյու Մելոն անգլ.՝ Andrew Mellon | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1855(1855-03-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 26, 1937(1937-08-26)[2][4][5] (82 տարեկան) |
Մահվան վայր | Սաութհեմփթոն, Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Վիրջինիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Կրթություն | Փիթսբուրգի համալսարան |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, դիվանագետ, բանկիր և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարություն |
Ամուսին | Nora Mary McMullen? |
Ծնողներ | հայր՝ Thomas Mellon?, մայր՝ Sarah Jane Negley?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ դեսպան Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ ֆինանսների նախարար, դեսպան և ֆինանսների նախարար |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պոլ Մելոն[8] և Alisa Mellon Bruce?[8] |
Ստորագրություն | |
Andrew W. Mellon Վիքիպահեստում |
Նախքան քաղաքականություն մտնելը ՝ լինելով հարուստ ընտանիքի զավակ, Էնդրյուն հիմնում է հսկայական մի բիզնես կայսրություն։ 1921 թվականի մարտի 9֊ից մինչև 1932 թվականի փետրվարի 12֊ը եղել է Միացյալ Նահանգների Գանձապետարանի պետքարտուղարը և աշխատել նախագահներ Ուորեն Հարդինգի ՝ ԱՄՆ-ի 29-րդ նախագահը (1921-1923 թթ.), Ջոն Քելվին Քուլիջի ՝ ԱՄՆ ֊ի 30֊րդ նախագահը (1923-1929 թթ.) և Հերբերտ Քլարկ Հուվերի ՝ ԱՄՆ 31-րդ նախագահը (1929-1933 թթ.) հետ։ Կարճ ժամանակով եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Միացյալ Թագավորությունում։ Էնդրյու Մելոն մահացել է 1937 թվականի օգոստոսի 26֊ին Լոնգ Այլենդի Նյու Յորք նահանգի Սաուսեմփթոն գյուղում, սակայն թաղվել է Վերջինիա նահանգի Ափերվիլ քաղաքում։