Իգնոբելյան մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Իգնոբելյան մրցանակներ (կամ Շնոբելյան, կամ Հականոբելյան մրցանակներ), շնորհվում են այն «նվաճումների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետև՝ մտածել»[1]։ Թվով տասը Իգնոբելյան մրցանակները բաշխվում են ամեն տարի հոկտեմբերի սկզբին` այն ժամանակ, երբ հայտարարվում են իսկական Նոբելյան մրցանակակիրների անունները։ Այս մրցանակը հիմնվել է 1991 թվականին Մարկ Աբրահամսի և «Արտակարգ հետազոտությունների տարեգիրք» ամսագրի կողմից և շնորհվում է արտասովոր և սրամիտ հետազոտությունների համար, որպեսզի լայն հանրության ուշադրությունը գրավեն և հետաքրքրություն խթանեն դեպի գիտությունը, բժշկությունը և տեխնոլոգիաները։
Արագ փաստեր Իգնոբելյան մրցանակ, Տեսակ ...
Իգնոբելյան մրցանակ | |
---|---|
Տեսակ | Հակամրցանակ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1991 |
Պարգևադրող | Annals of Improbable Research? |
Շնորհվում է | արտասովոր և սրամիտ հետազոտությունների համար |
Առաջին շնորհում | 1991 |
Կայք | improbable.com/ig/winners/(անգլ.) |
Փակել