Ծնող
From Wikipedia, the free encyclopedia
Ծնող, մարդու մերձավոր հարազատներ, ովքեր կազմում են ընտանիքի հիմքը (հայրը և մայրը)[1]։ Տարբեր ազգերի ավանդույթների համաձայն՝ ծնողներ են համարվում առհասարակ նախնիները։
Ծնողները դաստիարակում են երեխային ծննդյան օրվանից ի վեր, մինչ չափահաս տարիքին հասնելը հոգում են նրա նյութական և հոգևոր կարիքները, ինչը հասուն որդու կամ դստեր համար հիմք է դառնում ծնողների առջև մի շարք բարոյահոգեբանական և հասարակական պարտականությունների համար։ Այսպես օրինակ՝ սա իր հստակ տեղն ունի քրիստոնեական ուսմունքի պատվիրանների հինգերորդ տեղում՝ «Պատվի՛ր հորդ ու մորդ»։
Երեխայի հետ հարաբերություններում ծնողների ունեցած դերը կրում է բարդ և խորը բնույթ, ինչը կապ ունի մշակույթի, դավանանքի և ժողովրդի հետ։ Որպես դաստիարակներ՝ ծնողները նույնպես կրում են պատասխանատվություն հասարակության մեջ իրենց երեխայի պահվածքի համար։ Այդ կերպ՝ ծնողական կշտամբանքի բարոյական նորմերը և երեխայի դաստիարակությունը հիմնականում ընկած են ինչպես յուրաքանչյուր մարդու, այնպես էլ ողջ հասարակության բարօրության հիմքում։
Կենսաբանական ծնողներն այն ծնողներն են, ումից սերել և ծնվել է երեխան, իսկ խորթ ծնողներն այն ծնողներն են, ովքեր դաստիարակում են երեխային, սակայն չեն հանդիսանում նրա կենսաբանական ծնողները։