Կանադացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Կանադացիներ (անգլ.՝ Canadian, ֆր.՝ Canadiens), Կանադայի այժմյան բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ 35,158,300։ Կանադացիների կազմի մեջ մտնում են երկու ազգ (ֆրանս-կանադական և անգլո-կանադական), մի շարք ազգային խմբեր, հնդկացիների ու էսկիմոսների ազգային փոքրամասնություններ։
Կանադացիներ Canadian / Canadiens | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||
35,158,300[1] |
||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
անգլերեն, ֆրանսերեն | ||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
քրիստոնեություն (կաթոլիկություն, բողոքականություն) |
Ֆրանս-կանադացիները կազմում են երկրի բնակչության 29%֊ը և Քվեբեկ նահանգի բնակչության 80% ֊ից ավելին։ 18-րդ դարի վերջին - 19-րդ դարի սկզբին ձևավորված ֆրանս-կանադական ազգի միջուկը կազմել են Եվրոպայից Կանադա վերաբնակեցված ֆրանսիացիներն ու բրետոնացիները, որոնք 17-րդ դարի առաջին կեսին հիմնեցին Նոր Ֆրանսիա գաղութը (1763 թվականին նրան տիրեց Մեծ Բրիտանիան)։
Ֆրանս-կանադացիները բրիտանական գաղութարարության պայմաններում պահպանեցին իրենց լեզուն՝ ֆրանսերենը, որը 1968 թվականին դարձավ երկրի պետական երկու պաշտոնական լեզուներից մեկը։ Ֆրանս-կանադացիների մեծ մասը կաթոլիկներ են։
Մեծ Բրիտանիայի գաղութը դառնալուց հետո Կանադայում արագորեն սկսեցին բնակություն հաստատել Բրիտանիայից և նրա ամերիկյան գաղութներից գաղթածները, որի հետևանքով սկսեց գերակշռել անգլախոս բնակչությունը։ Անգլո-կանադացիները, որոնց հիմնական էթնիկական տարրերն են անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, Եվրոպայի այլ երկրների ձուլված վերաբնակիչները, 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին ձևավորվեցին որպես ազգ և գերիշխող դիրք գրավեցին երկրում։
Անգլո-կանադացիները կազմում են Կանադայի բնակչության 44%-ը։ Լեզուն անգլերենն է, որոշ առանձնահատկություններով։ Հավատացյալների մեծ մասը զանազան հոսանքների բողոքականներ են և կաթոլիկներ (գլխավորապես՝ իռլանդացիները)։ Կանադացիների 25%֊ը կազմում են 20-րդ դարի վերաբնակեցվածների չձուլված խմբերը (գերմանացիներ, ուկրաինացիներ, իտալացիներ, հրեաներ, լեհեր, հոլանդացիներ, հայեր և այլք)։