Կարաչայ-բալկարերեն
From Wikipedia, the free encyclopedia
Կարաչայ-բալկարերեն (Къарачай-Малкъар), կարաչայների և բալկարների լեզուն։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբի ղփչաղ-պոլովեցյան ենթախմբին։ Խոսվում է Ռուսաստանի Դաշնության Կարաչայ-Չերքեզական, Կաբարդինա-Բալկարական հանրապետություններում, մասամբ՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում։ Խոսողների թիվը՝ 310 հազար (2010)։ Ներկայանում է կարաչայ-բասկանա-չեղեմյան և մալկարյան բարբառներով։ Ունի 8 ձայնավոր և 27 բաղաձայն հնչույթ (արտահայտվում են 25 տառով)։ Շեշտն ուժային (դինամիկ) է։ Կառուցվածքով կցական է։ Գոյականն ունի թվի, հոլովի, ստացական առման, բայը՝ եղանակի, ժամանակի, կերպի, սեռի և այլ կարգեր։ Այբուբենը մինչև 1924 թ.՝ արաբագիր, մինչև 1937 թ.՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։
Արագ փաստեր Կարաչայ-բալկարերեն, Տեսակ ...
Կարաչայ-բալկարերեն | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Կիպչակ-կումանսկի |
Երկրներ | Ռուսաստան[1] |
Խոսողների քանակ | 305 364 մարդ (2010)[2] և 310 400 մարդ (2010)[3] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[4] |
Գրերի համակարգ | կյուրեղագիր և լատինական այբուբեն |
IETF | krc |
ԳՕՍՏ 7.75–97 | као 280 |
ISO 639-2 | krc |
ISO 639-3 | krc |
Փակել