Հաբլ (աստղադիտակ)
From Wikipedia, the free encyclopedia
Հաբլ, տիեզերական աստղադիտակ «Հաբլ»-ը (անգլ.՝ Hubble Space Telescope, HST) ավտոմատ աստղադիտարան է, որը Երկրի ուղեծիր էր դուրս բերվել տիեզերական շաթլի կողմից 1990 թվականին և դեռ գործում է[6]։ Այն ունի 2.4 մետր բացվածք և իր չորս գլխավոր գործիքների օգնությամբ հետազոտում է մոտ ուլտրամանուշակագույն, տեսանելի և մոտ ինֆրակարմիր սպեկտրերում։ Աստղադիտակը կոչվել է աստղագետ Էդվին Հաբլի անունով։
Հաբլ Hubble Space Telescope | |
---|---|
Տեսակ | տիեզերական աստղադիտակ |
Մասն է | Great Observatories program?[1] |
Կազմակերպություն | ՆԱՍԱ, Եվրոպական տիեզերական գործակալություն |
Կառավարող | Goddard Space Flight Center?[2] և Space Telescope Science Institute?[2] |
Աստղադիտարանի կոդ | 250 |
Վայր | տիեզերք |
Կիզակետային երկարություն | 57,6 մետր[3] |
Հիմնադրվել է՝ | 1990 թվական |
Անվանված է | Էդվին Հաբլ[4] |
Անդամակցություն | Lockheed Missiles and Space Company[5] և PerkinElmer[5] |
Կայք | hubblesite.org(անգլ.) |
անընդհատ փոփոխվող | |
Hubble Space Telescope Վիքիպահեստում |
Հաբլի ուղեծիրը Երկրի ուղեծրի աղավաղումներից դուրս թույլ է տալիս նրան նկարել ծայրաստիճան բարձր որակի պատկերներ՝ գրեթե առանց ետին պլանի լույսի։ Հաբլի Deep Field-ը տեսանելի լույսով ամենամանրամասն նկարներից է, որը թույլ տվեց խոր հայացք գցել տիեզերք։ Հաբլի բազմաթիվ հայտնագործությունները բերել են աստղաֆիզիկայի մեջ բեկումնային առաջընթացների, ինչպիսին է, օրինակ, Հաբլի օրենքը։
Չնայած, որ Հաբլը չի եղել առաջին տիեզերական աստղադիտակը, այն ամենամեծերից է ու ամենաբազմակողմանին։ Այն հայտնի է և որպես կարևոր հետազոտական գործիք, և որպես հասարակայնության հետ կապերի միջոց աստղագիտության համար։ «Հաբլ»-ը կառուցել է ԱՄՆ-ի տիեզերական գործակալություն ՆԱՍԱ-ն՝ Եվրոպական տիեզերական գործակալության օգնությամբ։ Աստղադիտակը կառավարվում է Տիեզերական աստղադիտակների գիտական ինստիտուտի կողմից։ Հաբլը ՆԱՍԱ-ի «Մեծ աստղադիտակներ» ծրագրի մի մասն է՝ Քոմփթոնի գամմա ճառագայթների աստղադիտարանի, Սպիտցերի տիեզերական աստղադիտակի ու Չանդրայի ռենտգենյան ճառագայթների աստղադիտարանի հետ մեկտեղ[7]։
Տիեզերական աստղադիտակների մասին միտքը ծնվել էր դեռ 1923 թվականին[8]։ Հաբլի նախագիծը սկսեց ֆինանսավորվել 1970-ական թվականներին 1983 թվականին տիեզերք դուրս բերելու նախատեսումով, սակայն ծրագիրը հետ էր ընկնում տեխնիկական հետաձգումների, ֆինանսական խնդիրների և Չելենջեր շաթլի աղետի պատճառով։ Երբ Հաբլը վերջապես դուրս բերվեց ուղեծիր 1990 թվականին, հայտնաբերվեց, որ նրա գլխավոր հայելին սխալ է տեղադրվել։ Օպտիկան կարգավորվեց 1993 թվականին՝ հատուկ ծառայողական առաքելությամբ։
Հաբլը միակ աստղադիտակն է` կառուցված տիեզերքում սպասարկվելու համար։ 1993 և 2002 թվականներին միջև չորս տիեզերական շաթլների առաքելություններ վերանորոգել, արդիականացրել ու համակարգեր են փոխարինել աստղադիտարանի վրա։ Հինգերորդ առաքելությունը չեղյալ է համարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաջորդելով Կոլումբիա շաթլի աղետին։ Չնայած դրան` երկար քննարկումներից հետո ՆԱՍԱ-ի ղեկավար Մայքլ Գրիֆինը հավանություն տվեց մեկ վերջին սպասարկման առաքելությանը, որն իրականացվեց 2009 թվականին։ Սպասվում է, որ աստղադիտակը կաշխատի ամենաքիչը մինչև 2014 թվականը, հնարավոր է նաև մինչը 2020 թվականը[9]։ Հաբլի գիտական հաջորդող Ջեյմս Ուեբբ տիեզերական աստղադիտակը ծրագրավորված է տիեզերք թողնել 2020 թվականին։