Հիմբա
From Wikipedia, the free encyclopedia
Հիմբա, Նամիբիայի հյուսիսում բնակվող քոչվոր ժողովուրդ (20 000-50 000 մարդ[1])։
Հիմբաները ծագել են հերերո ժողովրդից։ Նրանք խոսում են հերերո լեզվի օտջիհիմբա բարբառով։ Հիմբաները հերերոների հետ միասին Նամիբիա են եկել մի քանի հարյուր տարի առաջ՝ արևելյան Աֆրիկայից։ Մոտ 150 տարի առաջ հերերոները անջատվել են հիմբաներից և բնակություն հաստատել հարավում։