Մաքս Լիբերման
From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Լիբերման (գերմ.՝ Max Liebermann, հուլիսի 20, 1847(1847-07-20)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն[4][5] - փետրվարի 8, 1935(1935-02-08)[4][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ և գրաֆիկ, համարվում է Ֆրանսիայից դուրս իմպրեսիոնիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
Վեյմարում կրթություն ստանալուց հետո, որոշ ժամանակ ապրելով Փարիզում և Նիդերլանդներում, Լիբերմանը սկզբում նկարել է նատուրալիստական կտավներ՝ սոցիալական թեմաներով։ Հետաքրքրվելով ֆրանսիական իմպրեսիոնիզմով, 1880 թվական-ից սկսած, Լիբերմանը սկսել է ստեղծագործել բաց տոներով և շտրիխների ավելի ակտիվ տեխնիկայով։ Նրա աշխատանքը նշանավորել է 19-րդ դարի արվեստի անցումը վիլհելմինիստական և Վեյմարյան հանրապետության ժամանակաշրջանների դասական մոդեռնին։ Նկարիչը մեծ դեր է ունեցել այս ձևափոխման մեջ՝ գլխավորելով Բեռլինյան միավորումը։ Սկսած 1920 թվական-ից մինչև 1933 թվական-ի իր հրաժարականը, հետևելով նացիոնալ-սոցիալիզմի ներխուժմանը քաղաքականության մեջ՝ արվեստի ոլորտում, Լիբերմանը ղեկավարել է Պրուսսիայի արվեստների ակադեմիան։ Կյանքի վերջին տարիները Մաքս Լիբերմանը անցկացրել է Բեռլինում։