Չիտա
From Wikipedia, the free encyclopedia
Չիտա, քաղաք Ռուսաստանի Արևելյան Սիբիրում։ Անդրբայկալյան երկրամասի և Չիտինյան շրջանի վարչական կենտրոն։ Կազմում է «քաղաք Չիտա» մունիցիպալ կազմավորումը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Չիտա | |||||
Чита | |||||
| |||||
1920—1922 թվականներին այստեղ էր տեղակայված Հեռավոր Արևելյան հանրապետության կառավարության շենքը | |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Անդրբայկալյան երկրամասԱնդրբայկալյան երկրամաս | ||||
Շրջան | Չիտայի քաղաքային շրջան | ||||
Քաղաքապետ | Անատոլի Դմիտրիևիչ Միխալյով | ||||
Հիմնադրված է | 1653 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1687 | ||||
Այլ անվանումներ | Պլոտբիշչե, Պլոտի, Չիտինյան Սլոբոդա | ||||
Տվյալ կարգավիճակում | 1851 թվականից | ||||
Մակերես | 534 կմ² | ||||
ԲԾՄ | 650 մ | ||||
Բնակչություն | 335 760 մարդ (2014) | ||||
Տեղաբնականուն | չիտացի | ||||
Ժամային գոտի | UTC+8, ամառը UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 3022 | ||||
Փոստային ինդեքս | 672000 | ||||
Փոստային դասիչ | 672000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 75, 80 | ||||
պաշտոնական կոդ | 76401 | ||||
Պաշտոնական կայք | admin.chita.ru | ||||
| |||||
Բնակչությունը 335 760 է։ Տեղակայված է բլուրների ստորին հովտում, Չիտա գետի ափին, Ինգոդա գետի թափվելու վայրում։ Կլիման խիստ մայրցամաքային է։
Արդյունաբերության հիմնական ճյուղերն են էներգետիկան և սննդամթերքի արտադրությունը[1]։ Տրանսպորտային հանգույցը Տրանսսիբիյան մայրուղին է և «Բայկալ» ու «Ամուր» պետական նշանակության ավտոմայրուղիները, Կադալա միջազգային օդանավակայանը։
Հիմնվել է 1653 թվականին Պյոտր Իվանովիչ Բեկետովի կողմից որպես Ինգոդինյան ձմեռանոց։ 1851 թվականին քաղաքի կարգավիճակ է ստացել։ 1920-1922 թվականներին եղել է Հեռավոր Արևելյան հանրապետության մայրաքաղաք։ 1926 թվականից մինչև 1930 թվականը եղել է նորակազմ Չիտինյան շրջանի մայրաքաղաքը։ 1930 թվականի հուլիսի 30-ից ստացել է քաղաքի կարգավիճակ, ապա մտնելով Արևելյան-Սիբիրյան երկրամասի կազմի մեջ՝ բաժանվել է՝ մինչև 1937 թվականի սեպտեմբերի 26-ը կիսված լինելով երկու շրջանի։ Մինչև 2008 թվականի փետրվարի 29-ը նույնանուն մարզի մայրաքաղաքն էր։ Իսկ 2008 թվականի մարտի 1-ին մարզը վերանվանվեց Անդրբայկալյան երկրամաս։ Մինչև 2010 թվականը եղել է Սիբիրյան զինվորական շրջանի գլխավոր գրասենյակի տեղակայման վայրը։
1862 թվականի նախագծի համաձայն՝ քաղաքի պատմական կենտրոնը պահպանել է փողոցների ուղղանկյուն ցանցը։ Մինչհեղափոխական շրջանի հուշարձանների մեջ են մտնում. XVIII դարի վերջին կառուցված «դեկաբրիստների եկեղեցին», XX դարի սկզբին վաճառականների համար կառուցված բազմաթիվ քարե և փայտե տներ։