Ֆլեյտահարը
From Wikipedia, the free encyclopedia
«Ֆլեյտահարը» (ֆր.՝ Le Joueur de fifre), Էդուարդ Մանեի նկարը, որ նա վրձնել է 1866 թվականին։
Ֆլեյտահարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե[1] |
տարի | 1866[2] |
բարձրություն | 160,5 սանտիմետր |
լայնություն | 97 սանտիմետր[3] |
ժանր | մարդու ձևի գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ[2] |
գտնվում է | Օրսե թանգարան[2] |
հավաքածու | Օրսե թանգարան[2] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
պատկերված են
| |
http://www.musee-orsay.fr/fr/collections/oeuvres-commentees/recherche/commentaire/commentaire_id/le-fifre-317.html?no_cache=1&cHash=db56ea791d, http://www.musee-orsay.fr/de/kollektionen/werkbeschreibungen/suche/commentaire/commentaire_id/le-fifre-317.html?no_cache=1&cHash=3ad9643c7f, http://www.musee-orsay.fr/es/colecciones/obras-comentadas/busqueda/commentaire/commentaire_id/le-fifre-317.html?no_cache=1&cHash=9cb0c6cb8b կայք | |
Ծանոթագրություններ | |
The Fifer by Édouard Manet Վիքիպահեստում |
1865 թվականին Իսպանիայում ճանապարհորդելու ժամանակ Մանեն այցելել է Պրադո, ծանոթացել է Դիեգո Վելասկեսի աշխատանքների հետ, որոնք նրա վրա մեծ տպավորություն են թողել։ Անրի Ֆանտեն–Լատուրին գրված նամակում Մանեն գրել է Պաբլո դե Վալիադոլիդի դիմանկարի մասին․ «Բոլոր նկարներից ամենահետաքրքիրը դա Ֆիլիպ IV–ի ժամանակաշրջանի հայտնի դերասանի դիմանկարն է։ Նկարի հիմնապաստառն անհետանում է, և մարդու շուրջ մնում է միայն օդը»։ Վերադառնալով Ֆրանսիա՝ նկարիչը սկսել է վրձնել մի նկար, որը պատկերում է իսպանական բանակի համազգեստով գնդի ֆլեյտահարի՝ չեզոք հիմնապաստառով։
Նմանակելով Վելասկեսին՝ Մանեն հիմնապաստառին տվել է մի փոքր խորություն՝ աննշան անցումներով՝ ուղղահայացից դեպի հորիզոնական հարթություն[4]։ Համաձայն արվեստաբան Պետեր Հայնց Ֆայստի՝ դրանով նա ցույցադրել է միայնակ խոշոր պատկերի գեղարվեստական տպավորության գեղեցկությունը, որն ընդգծված է հիմնապաստառի մակերևույթի ուրվագծում»[5]։ Պատկերված անձը, որը վրձնվել է իմպաստո տեխնիկայով, սահմանափակ ներկապնակով և կտրուկ հակադրված լինելով նկարի միագույն հիմնապաստառին, իրական է, տպավորիչ և կենսական ուժերով լի[4][6]։ Վելասկեսի ազդեցությունը զգացվել է նաև անձի ընտրության հարցում․ այն դարձել է Կայսրական գվարդիայի երիտասարդ երաժիշտը՝ «իսպանացի գրանդի բնավորությամբ»[4], որին ուղարկել է մայոր Իպոլիտ Լեժոն՝ Մանեի ծանոթը[7]։ Լեոն Լեենխոֆը և Վիկտորինա Մյորանը որոնց դեմքով և կազմվածքով նման է տղան, նույնպես կարող էին բնորդներ հանդիսանալ նկարի ստեղծման համար[8]։
«Ֆլեյտահար» անվանված նկարը 1866 թվականին մերժվել է Սալոնի ժյուրիի կողմից։ Էմիլ Զոլան, որը Մանեի տաղանդի առաջին երկրպագուներից էր, դատավորների որոշումից զարմացած՝ «Էվենման» թերթում հրատարակել է մի շարք գովեստի հոդվածներ՝ Մանեի գեղանկարչության իրական և արդիական լինելու մասին։ Գուստավ Կուրբեի օրինակով՝ նկարիչն իր անձնական միջոցներով կազմակերպել է իր աշխատանքների՝ այդ թվում «Ֆլեյտահարի» ցուցադրությունը՝ 1867 թվականի համաշխարհային ցուցադրության հարևանությամբ։ Անսովոր գեղարվեստական ձևավորման՝ նկարում հիմնապաստառի բացակայության համար, այն առաջացրել է զանգվածային լրատվամիջոցների ծիծաղը։
1872 թվականին «Ֆլեյտահարը» ձեռք է բերել Պոլ Դյուրան–Ռյուելը։ 1873–1893 թվականներին նկարը պատկանել է կոմպոզիտոր Ժան–Բատիստ Ֆորին՝ Մանեի ծանոթին, որից հետո նորից հայտնվել է Պոլ Դյուրան–Ռյուելի մոտ։ «Ֆլեյտահարի» վերջին մասնավոր սեփականատերը եղել է գրաֆ Իսահակ դե Կամոնդոն, որից էլ այն անցել է ֆրանսիական կառավարության սեփականությանը՝ որպես 1911 թվականին ունեցած սեփականության դիմաց հարկերից խուսափելու փոխհատուցում։ 1914 թվականին նկարը տեղափոխվել է Լուվր և այնտեղ մնացել է մինչև 1947 թվականը, որից հետո իմպրեսիոնիստների և հետիմպրեսիոնիստների այլ ստեղծագործությունների հետ տեղափոխվել է Ժյո դը պոմ0ի պատկերասրահ։ 1983 թվականին նկարն ընդգրկվել է Մանեի՝ հետադարձ հայացք խոշոր աշխատանքների կազմում, որն անց է կացվել Փարիզի Մեծ պալատում՝ նկարչի մահվան 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ 1986 թվականից մինչ օրս պահպանվում է Օրսե թանգարանի 14–րդ սրահում։