Շառլ դը Գոլ
From Wikipedia, the free encyclopedia
Շառլ դը Գոլ կամ Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլ (ֆր.՝ Charles André Joseph Marie de Gaulle կրճատ՝ ֆրանսերեն: ( լսել), նոյեմբերի 22, 1890(1890-11-22)[1][2][3][…], Լիլ[4][5][6][…] - նոյեմբերի 9, 1970(1970-11-09)[1][3][7][…], Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ[4][5][6][…]), Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ (1959-1969)։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չհամակերպվելով Նացիստական Գերմանիայի հետ իր կառավարության կնքած զինադադարին (1940), հեռացել է Լոնդոն և կազմակերպել հակահիտլերյան խմբավորմանը հարող և Վիշի պրոհիտլերական վարչակարգի տապալման գործում մեծ դերակատարում ունեցող «Ազատ Ֆրանսիա» (1940-1944) շարժումը՝ դառնալով Ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշ։
Շառլ դը Գոլ ֆր.՝ Charles de Gaulle | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք | |
Կրթություն՝ | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր, Փարիզի Ստանիսլասի քոլեջ և École supérieure de guerre? | |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ, հիշատակագիր, ռազմական տեսաբան, սպա և քաղաքական գործիչ | |
Դավանանք | կաթոլիկություն | |
Ծննդյան օր | նոյեմբերի 22, 1890(1890-11-22)[1][2][3][…] | |
Ծննդավայր | Լիլ[4][5][6][…] | |
Վախճանի օր | նոյեմբերի 9, 1970(1970-11-09)[1][3][7][…] (79 տարեկան) | |
Վախճանի վայր | Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ[4][5][6][…] | |
Թաղված | grave of Charles de Gaulle | |
Դինաստիա | դը Գոլների ընտանիք | |
Քաղաքացիություն | Ֆրանսիա | |
Ի ծնե անուն | ֆր.՝ Charles André Joseph Marie de Gaulle | |
Հայր | Անրի դը Գոլ | |
Մայր | Ժաննա Մելո | |
Ամուսին | 1921 թվականից` Իվոնա դը Գոլ (1900—1979) | |
Զավակներ | որդի՝ Ֆիլիպ (1921), դուստրեր` Էլիզաբեթ (1924-2013) և Աննա (1928-1948) | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
1940 թվականի հունիսի 18-ին Դը Գոլը հանդես է եկել Լոնդոնի ռադիոյով՝ ուղերձով դիմել է Բրիտանիայի տարածքում գտնվող ֆրանսիացի բոլոր սպաներին, զինվորներին և ռազմական մասնագետներին՝ պայքարը շարունակելու կոչով[13][14]։ 2005 թվականին Ֆրանսիայի ժողովրդին ուղղված Դը Գոլի՝ պատմական նշանակություն ունեցող այս ելույթը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության ցուցակագրում։
Մեծ Բրիտանիան, հետագայում նաև՝ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ն[15] ճանաչել են Շառլ դը Գոլի «վտարանդի կառավարությունը»։ Ֆրանսիայի ազատագրումից հետո 1944-1946 թվականներին նա ղեկավարել է Ժամանակավոր կառավարությունը՝ երկրորդ անգամ ընտրվելով նախագահ։ Ընդունել է նոր սահմանադրություն, զարկ տվել տնտեսությանը, բարձրացրել երկրի միջազգային հեղինակությունը[16]։
Սառը պատերազմի ժամանակաշրջանում Դը Գոլը եղել է Ֆրանսիայի գլխավոր գործիչ և նրա մասին հիշողությունը շարունակում է ազդեցել Ֆրանսիայի այժմյան քաղաքականության վրա։
Շառլ դը Գոլը համարում էր, որ Գերմանիայի տարածքում պետք է ստեղծել մի քանի պետություններ, որ նրանից այլևս պատերազմի սպառնալիք չառաջանա[17]։ Ֆրանսիական պատմագրության մեջ կա Շառլ դը Գոլի քաղաքական հայացքների համակարգին նվիրված մի ամբողջ գրականություն, որը կոչվում է «Գոլիզմ», ըստ նրա հիմնադրի անունի[18][19][20]։