Նապրոքսեն
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Նապրոքսեն (անգլ․՝ Naproxen)՝ ստերոիդային հակաբորբորբոքային դեղամիջոցներ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է (ՈՍՀԲԴ), որն օգտագործվում է տարբեր տեսակի ցավերի՝ ներառյալ դիսմենորեա բորբոքային հիվանդությունների ժամանակ՝ ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, հոդատապը և ջերմությունը։ Որպես դեղաձև կիրառվում է պեր օրալ։ Դեղի ընդունումից հետո էֆֆեկտը սկսում է զարգանալ 1 ժամ հետո և տևում է 12 ժամ։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 22204-53-1 |
PubChem CID | 156391 |
DrugBank | DB00788 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.040.747 |
Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ գլխապտույտ, գլխացավ, մաշկի վրա կապտուկի առաջացում, ալերգիկ ռեակցիաներ, այրոց և ստամոքսի ցավ։ Ավելի ծանր դեպքերում կարող է դիտվել սրտային հիվանդության բարդացում, ինսուլտի, աղեստամոքսային տրակտում խոցի առաջացման վտանգ։ Չնայած այս ամենին, պետք է նշել, որ Նապրոքսենը ի համեմատ այլ ՈՍՀԴ-ների սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա ունի ավելի ցածր ռիսկ բարդություն առաջացնելու։ Դեղը խորհուրդ չի տրվում օգտագործել երիկամային հիվանդություն ունեցող անձանց, ինչպես նաև հղիության երրորդ եռամսյակում գտնվող կանանց։
Նապրոքսենը COX-ի ոչ ընտրողական պաշարիչ է։ Դեղի հակաբորբոքային ազդեցությունը պայմանավորված է բորբոքման միջնորդանյութ հանդիսացող պրոստոգլանդինների ձերբազատման ընկճմամբ:Նապրոքսենը մետաբոլիզվում է լյարդում՝ առաջացնելով ոչ ակտիվ մետաբոլիտ։
Նապրոքսենը հայտնաբերվել է 1967 թվականին, իսկ բժշկական կիրաrման դրվել է 1976 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ օգտագործվել է նաև դեղի ջեներիկ տարբերակը[1][2][3]։ Ըստ 2020 թվականի վիճակագրության՝ Նապրոքսենը 91-րդ տեղում է ամենահաճախ կիրառվող դեղերի մեջ, ըստ որի ԱՄՆ-ում դուրս է գրվել 8 միլիոն դեղատոմս[4][5]։