Երկրորդ Հյուսիսային պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ Հյուսիսային պատերազմ ( նաև Առաջին կամ Փոքր Հյուսիսային պատերազմ, 1655-1660), պատերազմ Շվեդիայի և նրա հակառակորդների՝ Ռեչ Պոսպոլիտայի (1655-1660), Ռուսական թագավորության (1656-1658), Բրանդենբուրգ - Պրուսիայի (1657-1660) ), Հաբսբուրգյան միապետության (1657-1660) ու Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության (1657-1658 և 1658-1660) միջև։
Երկրորդ Հյուսիսային պատերազմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հյուսիսային պատերազմներ | |||||||||||||
Կառլ Գուստավ X-ը (1622-1660) Բելտի նեղուցի արշավանքի ժամանակ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Շվեդական կայսրություն,
Բրանդենբուրգ - Պրուսիա (1656–57), Տրանսիլվանիա (1570–1711), Ուկրաինայի կազակներ (1657)[1], Լիտվական մեծ իշխանություն, Վալախիա, Մոլդավիա |
Լեհաստան,
Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն, Հաբսբուրգյան միապետություն, Ռուսական թագավորություն (1656-1658), Ղրիմի խանություն, Բրանդենբուրգ - Պրուսիա (1655-1656, 1657-1660), Կուռլանդական դքսություն (1656-1658), | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Կառլ X Գուստավ Արվիդ Վիտենբուրգ Մագնուս դե լա Գարդիե Կառլ Գուստավ Վրանգել Գուստավ Օտտո Ստենբոկ Պեր Բրահե II Ֆրիդրիխ Վիլհելմ I Գեորգ II Ռակոցի Գնդապետ Անտոն Ժդանովիչ |
Յան II Կազիմիր Հետման Պոտոցկի Հետման Լյանցկորոնսկին Հետման Լյուբոմիրսկի Ստեֆան Ցզարնեցկի Հետման Սապիեհա Հետման Գոնսեվսկի Ֆրիդրիխ III Ուլրիկ Ֆրեդերիկ Գյուլենլյովե Անդերս Բիլլե† Իվեր Կրաբբե Ալեքսեյ Միխայլովիչ Մանվեյ Շերեմենտև† Ֆրիդրիխ Վիլհելմ I Ռայմոնդո Մոնտեկուկոլի Ժան Լուի Ռադյուի դե Սուշե | ||||||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||||||
Շվեդական կայսրություն՝ 70,000 զոհ[2] (վարձկանները ներառված չեն), մյուս կողմերի ունեցած զոհերի մասին հայտնի չէ |
Անգլիական, գերմանական, ռուսական և սկանդինավյան պատմագրության մեջ այս հակամարտությունները կոչվում են Առաջին Հյուսիսային պատերազմ[3]։ «Երկրորդ հյուսիսային պատերազմ» տերմինը ծագել է լեհական պատմագրության մեջ (Druga Wojna Północna), և վերջին ժամանակներս ավելի ու ավելի է ընդունվում գերմանական և անգլիական պատմագրության կողմից[3]։ Երկրորդ Հյուսիսային պատերազմին վերաբերող մեկ այլ տերմին է «Փոքր Հյուսիսային պատերազմը»[4], սակայն, այդ տերմինը կարող է վերաբերել նաև 1741-1743 թվականներին ընթացող պատերազմին։
1655 թվականին Շվեդիայի Կառլ Գուստավ X թագավորը ներխուժեց և գրավեց Ռեչ Պոսպոլիտայի արևմտյան հատվածը։ Ռեչ Պոսպոլիտայի արևելյան մասը արդեն գրավված էր Ռուսաստանի կողմից։ Շվեդիայի արագ առաջընթացը Լեհաստանում հայտնի դարձավ «շվեդական ջրհեղեղ» անունով։ Լիտվական մեծ իշխանությունը դարձավ շվեդական ֆեյդ, լեհ-լիտվական կանոնավոր զորքերը հանձնվեցին, և Լեհաստանի թագավոր Յան II Կազիմիր Վասան փախավ Հաբսբուրգների մոտ։ Պրուսիայի դուքս Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը սկզբում աջակցում էր Թագավորական Պրուսիայի Պրուսական կալվածներին, բայց հետագայում դաշնակցեց Շվեդիային՝ Պրուսիայի դքսությունը ստանալու փոխարեն։ Օգտագործելով բողոքականների օկուպացիայի տակ գտնվող հռոմեական կաթոլիկ բնակչության կրոնական զգացմունքները և Տիշովեցյան կոնֆեդերացիայում համախմբելով լեհ-լիտվական ռազմական առաջնորդներին՝ Յան Կազիմիր II Վասային հաջողվեց 1656 թ. հետ գրավել հողերը։ Ռուսաստանը, օգտվելով Շվեդիայի կրած անհաջողություններից, պատերազմ հայտարարեց Շվեդիայի դեմ։
Կառլ Գուստավ X-ը Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի ցուցաբերած ռազմական օգնության դիմաց Պրուսիայի դքսությանը լիակատար ինքնիշխանություն շնորհեց,և Ռադնոտի պայմանագրով սկսեց դաշնակցել Տրանսիլվանիայի թագավոր Գեորգ II Ռակոցի հետ, ով հարավ-արևելքից ներխուժեց Ռեչ Պոսպոլիտա։ Յան II Վասան դաշնակցում էր Լեոպոլդ I Հաբսբուրգի հետ, որի զորքերը Ռեչ Պոսպոլիտայի տարածք մտան հարավ-արևմուտքից։ Սա դրդեց Դանիայի թագավոր Ֆրիդրիխ III-ին 1657 թվականի գարնանը Շվեդիա ներխուժել՝ փորձելով լուծել հին հաշիվները դանիա-շվեդական պատերազմից։ Բրանդենբուրգ-Պրուսիան դուրս եկավ Շվեդիայի հետ դաշինքից, երբ Վեհլայի և Բրումբերգի պայմանագրերով Լեհաստանի թագավորի կողմից լիակատար ինքնիշխանություն ստացավ։
Ֆրեդերիկ III-ի վարած պատերազմը Շվեդիայի դեմ Կառլ Գուստավ X-ին առիթ տվեց հրաժարվելու լեհ-լիտվական փակուղուց և փոխարենը պայքարել Դանիայի դեմ։ 1657/58-ի ձմռանը Կառլ Գուստավ X-ի բանակը, դեպի արևմուտք շարժվելով, 7 սառեցված նեղուցներով անցնելուց հետո, դանիական կղզիներում հանկարծակի հարձակվեց Ֆրեդերիկ III-ի զորքերի վրա և ստիպեց նրանց հանձնվել։ Ռոսքիլեի հաշտության պայմանագրով Դանիան ստիպված էր հանձնել դանիական բոլոր նահանգները, որոնք այժմ Հարավային Շվեդիայինն են։ Հակաշվեդական դաշնակիցները միաժամանակ չեզոքացրեցին տրանսիլվանական բանակը, և լեհական ուժերը ավերեցին շվեդական Պոմերանիան։
1658 թվականին Կառլ Գուստավ X-ը որոշեց, որ Շվեդիայի մնացած ամրոցները Ռեչ Պոսպոլիտային վերադարձնելու փոխարեն նա կհարձակվի Դանիայի վրա։ Այս անգամ Դանիան դիմակայեց հարձակմանը, և հակաշվեդական դաշնակիցները հետապնդեցին Կառլ Գուստավ X-ին դեպի Յուտլանդիա ու Շվեդական Պոմերանիա։ 1659 թվականի ամբողջ ընթացքում Շվեդիան պաշտպանում էր իր հենակետերը Դանիայում և Բալթիկայի հարավային ափին։ Քանի որ դաշնակիցները քիչ շահեր ունեին, խաղաղություն էր պահպանվում։ Երբ 1660 թվականի փետրվարին Կառլ Գուստավ X-ը վախճանվեց, նրա իրավահաջորդը հաշտություն կնքեց Ռեչ Պոսպոլիտայի հետ Օլիվայի պայմանագրով, Հաբսբուրգների և Բրանդենբուրգի հետ հաշտություն կնքվեց ապրիլին, իսկ մայիսին՝ Դանիայի հետ՝ Կոպենհագենի պայմանագրով։ Շվեդիան պահպանում էր Ռոսքիլեյի պայմանագրով ձեռք բերած իր առավելությունները, Պրուսիայի դքսությունը դարձավ ինքնիշխան պետություն։ Այլ կերպ ասած, կողմերը գլխավորապես վերադարձան «status quo ante bellum»-ին։ 1658 թվականին Շվեդիան արդեն հրադադար էր կնքել Ռուսաստանի հետ, ինչը վերջնականապես կարգավորվեց 1661 թվականի Կարդիսի պայմանագրով։