Կալմարյան միություն
From Wikipedia, the free encyclopedia
Կալմարյան ունիա (դան․, նորվ., շվեդ․՝ Kalmarunionen), Դանիայի, Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) և Շվեդիայի (Ֆինլանդիայի հետ) թագավորությունների միավորումը դանիացի թագավորների գերիշխանության ներքո։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կոպենհագեն | |||
Լեզու | դանիերեն, նորվեգերեն, շվեդերեն | |||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետություն |
Վերջնականապես ձևավորվել է 1397 թվականին, Շվեդիայի Կալմար քաղաքում։ Միությունը անհրաժեշտ էր Գերմանիայի տնտեսական և քաղաքական էքսպանսիայի դեմ պայքարելու համար։
Կալմարյան ունիայի նախաձեռնողը Մարգարիտ Դանիացի թագուհին էր։ Տնտեսապես և քաղաքականապես առավել զարգացած Դանիան ձգտում էր ամբողջությամբ իրեն ենթարկել Շվեդիան և Նորվեգիան։ Շվեդիան ապստամբեց և 1523 թվականին ընտրեց սեփական թագավոր (դուրս գալով միությունից), որով փաստորեն վերջ դրվեց Կալմարյան ունիային, իսկ Նորվեգիան, որն ավելի թույլ էր, 1537 թվականին զրկվեց թագավորության կարգավիճակից և հայտարարվեց Դանիայի պրովինցիա, որի կազմում մնաց մինչև 1814 թվականը։