Փարիզի ապստամբություն
From Wikipedia, the free encyclopedia
Փարիզի ազատագրում (ֆր.՝ Libération de Paris, հայտնի է նաև որպես Փարիզի և Բելգիայի ազատագրման համար մղված ճակատամարտ), ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի օգոստոսի 19-ից մինչև 1944 թվականի օգոստոսի 25-ին։ Ճակատամարտի հետևանքով գերմանական կայազորը հանձնեց Ֆրանսիայի մայրաքաղաքը։ Սկսած 1940 թվականի հունիսի 22-ի Կոմպիենի զինադադարի կնքումից, երբ Վերմախտը բռնազավթեց էր արևելյան և հյուսիսային Ֆրանսիան, Փարիզը ղեկավարվում էր գերմանացիների կողմից։
Թվական | օգոստոսի 25, 1944 |
---|---|
Մասն է | Նորմանդական դեսանտային օպերացիա |
Վայր | Փարիզ |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Փարիզի ազատագրումը սկսվեց, երբ Ֆրանսիական դիմադրության ռազմական կառույցը՝ ֆրանսիայի ներքին ուժերը Միացյալ նահանգների երրորդ բանակի հետ գեներալ Ջորջ Փաթոնի գլխավորությամբ ապստամբություն կազմակերպեց գերմանական կայազորի դեմ։ Օգոստոսի 24-ին՝ ժամը 15։ 22-ին, գեներալ Ֆիլիպ Լեկլարկի գլխավորությամբ ֆրանսիական երկորդ տանկային դիվիզիան շարժվեց դեպի Փարիզ և մինչ կեսգիշեր հասավ Վիլ հյուրանոցի մոտ։ Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան տանկային երկրորդ դիվիզիայի հիմնական մասը և ԱՄՆ-ի 4-րդ հետևակային դիվիզիայի հետ մտան քաղաք։ Գերմանական կայազորի հրամանատարը և Փարիզի ռազմական գործերի ղեկավարը հանձնվեցին Մյուրիս հյուրանոցի մոտ տեղակայված ֆրանսիացիների նորաստեղծ շտաբին։ Ֆրանսիական բանակի գեներալ Շառլ դը Գոլը, որպես Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր կառավարության ղեկավար, ստանձնեց քաղաքի կառավարումը։