The Dark Side of the Moon
From Wikipedia, the free encyclopedia
The Dark Side of the Moon (հայերեն՝ Լուսնի մութ կողմը), Pink Floyd խմբի ութերորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 1973 թվականի մարտի 24-ին։ Խմբի ձայնագրման պատմության մեջ ամենաշատ օրինակներով վաճառված ալբոմը՝ ավելի քան 50 միլիոն օրինակ[5]։ Մեծ Բրիտանիայում այն վաճառվեց 4,114,000 օրինակով, այն Բրիտանիայում ամենաշատ վաճառվող տասը ալբոմների շարքում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը[6]։ Այն ԱՄՆ-ում 741 շաբաթ մնաց «Թոփ 200»-յակի մեջ, մի քանի անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնական։ Այն հանրահայտ ալբոմներից մեկն էր պրոգրեսիվ ռոք ժանրում, որը ձայնագրվել էր 1972 թվականի հունիսից մինչև 1973 թվականի հունվար ամիսը ընկած ժամանակահատվածում, Լոնդոնի Abbey Road ստուդիայում։
Արագ փաստեր Փինք Ֆլոյդի ստուդիական ալբոմ, Թողարկված ...
The Dark Side of the Moon | ||||
---|---|---|---|---|
Փինք Ֆլոյդի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 1973 թվական, մարտի 24 | |||
Ձայնագրված | Abbey Road Studios 1972 թվականի հունիսից մինչև 1973 թվականի հունվար | |||
Ժանր | Պրոգրեսիվ ռոք | |||
Տևողություն | 43 րոպե | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Harvest Capitol | |||
Պրոդյուսեր | Pink Floyd | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
Փինք Ֆլոյդի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Փակել
Ալբոմը՝ որպես լավագույն տեխնիկայով ձայնագրված ալբոմ, ստացավ Գրեմմի։